Խրիսոպիա Դևետցի
Խրիսոպիա Դևետցի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | Հունաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 2, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ալեքսանդրուպոլիս |
Ակումբ՝ | Panathinaikos Athletics? |
Հասակ՝ | 170 սմ |
Քաշ՝ | 57 կգ |
Խրիսոպիա Դևետցի (հունարեն՝ Χρυσοπηγή Δεβετζή, հունվարի 2, 1976[1], Ալեքսանդրուպոլիս), հույն[2] թեթև ատլետ, որ հանդես է եկել եռացատկ ու հեռացատկ մարզաձևերում։ 2004 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր եռացատկում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկության տարիներին Խրիսոպիա Դևետցին տարված է եղել մարմնամարզությամբ, սակայն ավելի ուշ սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով։ 2002 թվականի Եվրոպայի առաջնությունում Խրիսոպիա Դևետցին զբաղեցրել է յոթերորդ տեղը, իսկ 2003 թվականի աշխարհի առաջնությունում՝ ութերորդ տեղը։
2004 թվականի թեթև ատլետիկայի ձմեռային առաջնությունում Խրիսոպիա Դևետցին, ցույց տալով 14,73 մետր արդյունք, արժանացել է բրոնզե մեդալի՝ զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Լեբեդևային ու Սուդանը ներկայացնող Յամիլե Ալդամային։
2004 թվականին Աթենքում անցկացվելիք Օլիմպիական խաղերի եռացատկի որակավորման փուլում Խրիսոպիա Դևետցին ցատկել է 15,32 մետր՝ սահմանելով Հունաստանի ռեկորդ․ դա չորրորդ արդյունքն է եռացատկի պատմության մեջ։ Եզրափակչում նա ցատկել է 15,25 մետր և զբաղեցրել երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի՝ հետ մնալով միայն Կամերունը ներկայացնող Ֆրանսուազա Մբանգո Էտոնին (15,30 մ)։
2005 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Խրիսոպիա Դևետցին զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ ցատկելով 14,64 մետր։ 2006 թվականի Եվրոպայի առաջնությունում Խրիսոպիա Դևետցին ցատկել է 15,05 մետր և արժանացել արծաթե մեդալի․ առաջին տեղը զբաղեցրել է Տատյանա Լեբեդևան, ով վերջին փորձի ժամանակ ցույց է տվել ավելի բարձր արդյունք։ 2007 թվականին Օսակայում անցկացված թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում Խրիսոպիա Դևետցին ցատկել է 15,04 մետր և վաստակել բրոնզե մեդալ։
2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Խրիսոպիա Դևետցին կրկին արժանացել է բրոնզե մեդալի՝ ցատկելով 15,23 մետր։ Այս անգամ նա զիջել է Ֆրանսուազա Մբանգո Էտոնին (15,39 մ) ու Տատյանա Լեբեդևային (15,32 մ)։ Այդ խաղերից հետո նա ավարտել է իր մարզական կարիերան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.iaaf.org/athletes/greece/hrysopiyi-devetzi-137105
- ↑ «IAAF Athlete Profile». IAAF.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խրիսոպիա Դևետցիի էջը IAAF կայքում (անգլ.)
- Խրիսոպիա Դևետցի Արխիվացված 2011-08-08 Wayback Machine - օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիսոպիա Դևետցի» հոդվածին։ |
|