Խուան Օտերո
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 26, 1995[1][2][3] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Sipí, Չոկո, Կոլումբիա | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | Հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խուան Ֆերնեյ Օտերո Տովար (անգլ․՝ Juan Ferney Otero Tovar, մայիսի 26, 1995, Սիպի, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտես»-ի և Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆորտալեսա Սիպակիրա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտերոն «Ֆորտալեսա Սիպակիրա» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է 2014 թվականի մայիսի 28-ին՝ Կոլումբիաի առաջնության շրջանակներում կայացած «Սանտա Ֆե»-ի դեմ խաղում[4]։
Թիմի հիմնական կազմում Խուանը իր առաջին գոլը խփել է 2015 թվականի փետրվարի 24-ին՝ «Ամերիկա»-ի դեմ խաղում[5]։
«Դեպորտիվո Լա Կորունյա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ամռանը Օտերոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Նա թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։
«Էստուդիանտես»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի սկզբին նորից վարձակալակն հիմունքներով Խուան Օտերոն տեղափոխվել է արգենտինական «Էստուդիանտես»։ Արգենտինայի առաջնության շրջանակներում նա իր դեբյուտը նշել է մարտի 10-ին՝ «Վելես Սարսֆիլդ»-ի դեմ խաղում[6]։ Մարտի 15-ին՝ Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում կայացած «Բոտաֆոգո»-ի դեմ խաղոմ Խոանը խփել է իր առաջին գոլը արգենտինական թիմի կազմում[7]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում Խուան Օտերոն մասնակցել է Ուրուգվայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության։ Առաջնության շրջանակներում նա մասնակցել է Չիլիի, Պերուի, Պարագվայի, Արգենտինաի և Բրազիլիայի հավաքականների դեմ խաղերին։ Առաջնության ընթացքում նա դարձել է մեկ գոլի հեղինակ։
Նույն թվականի ամռանը Օտերոն մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Պորտոգալիայի[8], Կատարի[9] և Սենեգալի հավաքականների դեմ խաղերին[10]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն - 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Санта-Фе VS. Форталеса Сипакира 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-28
- ↑ «Форталеса Сипакира VS. Америка Кали 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-24
- ↑ «Велес Сарсфилд VS. Эстудиантес 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-03-10
- ↑ «Ботафого VS. Эстудиантес 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-03-15
- ↑ «Колумбия (до 20) VS. Португалия (до 20) 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-06
- ↑ «Катар (до 20) VS. Колумбия (до 20) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-05-31
- ↑ «Сенегал (до 20) VS. Колумбия (до 20) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|