Խուան Դինեննո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Դինեննո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1994(1994-08-28)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Խուան Իգնասիո Դինեննո Դե Կարա (իսպ.՝ Juan Ignacio Dinenno De Cara օգոստոսի 28, 1994(1994-08-28)[1][2], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիննենոն «Ռասինգ» ակումբի սան է։ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին «Էստուդիանտես» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Նոյեմբերի 16-ին «Կիլմես» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը իր առաջին գոլն է խփել «Ռասինգ» ակումբի կազմում[4]։ 2014 թվականի ամռանը Դինեննոն վարձավճարով տեղափոխվել է «Տեմպերլեյ» ակումբ։ Օգոստոսի 9-ին «Ուրական» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի երկրորդ կարգի առաջնությունում[5]։ Օգոստոսի 24-ին «Պատրոնատո» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը իր առաջին գոլն է խփել «Տեմպերլեյ» ակումբի կազմում[6]։ Այդ մրցաշրջանում Դինեննոն իր թիմին օգնել է դուրս գալ բարձրագույն լիգա։

2016 թվականի սկզբին Խուանը վարձավճարով տեղափոխվել է «Ալդոսիվի» ակումբ։ Փետրվարի 6-ին «Օլիմպո» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել նոր ակումբում[7]։ Ապրիլի 23-ին «Օլիմպո» ակումբի դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել «Ալդոսիվի» ակումբի կազմում[8]։

2017 թվականի սկզբին Դինեննոն վարձավճարով տեղափոխվել է էկվադորական «Դեպորտիվո Կուենկա» ակումբ։ Հունվարի 29-ին խաղացել է գուայակիլյան «Բարսելոնա» ակումբի դեմ։ Այդ խաղում Խուանը իր առաջին գոլն է խփել «Դեպորտվո Կուենկա» ակումբի կազմում։ Հարավամերիկյան գավաթի ժամանակ բոլիվիական «Օրիենտե Պետրոլերո» ակումբի դեմ խաղի ժամանակ գոլ է խփել[9][10]։ 2018 թվականի սկզբին Դինեննոն վարձավճարով տեղափոխվել է գուայակիլյան «Բարսելոնա»։ Փետրվարի 17-ին «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[11]։ Այդ խաղում նաև իր առաջին գոլն է խփել «Բարսելոնա» ակումբի կազմում։ Մարտի 7-ին Հարավամերիկյան գավաթի ժամանակ պարագվայական «Խեներալ Դիաս» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել խփած գոլով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Эстудиантес VS. Расинг Авельянеда 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 13.
  4. «Кильмес VS. Расинг Авельянеда 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 16.
  5. «Уракан VS. Темперлей 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9.
  6. «Патронато VS. Темперлей 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 24.
  7. «Альдосиви VS. Олимпо 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 6.
  8. «Олимпо VS. Альдосиви 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 23.
  9. «Ориенте Петролеро VS. Депортиво Куэнка 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ ապրիլի 7.
  10. «Депортиво Куэнка VS. Барселона Гуаякиль 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 29.
  11. «Барселона Гуаякиль VS. Универсидад Католика Кито 3:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 17.
  12. «Хенераль Диас VS. Барселона Гуаякиль 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Դինեննո» հոդվածին։