Խորհրդա-կամբոջական հարաբերություններ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/d/d1/%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.png/250px-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.png)
Խորհրդա-կամբոջական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Կամբոջայի (Կամպուչիա) միջև։
Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1956 թվականի մայիսին։ Ստորագրվեցին առևտրային, վճարային, մշակութական և գիտական համագործակցության, Պնոմպենում, որպես նվիրատվություն, հիվանդանոց (1957) և բարձրագույն տեխնիկական ուսումնարան (1961) կառուցելու, Կամչայ գետի վրա ՀԷԿ-ի շինարարությանը տնտեսական և տեխնիկական աջակցություն ցույց տալու (1963), տնտեսական և տեխնիկական, մշակութային և գիտական համագործակցության (1980) համաձայնագրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 517)։ ![]() |