Խորհրդա-արգենտինական համաձայնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արգենտինայի դրոշ
ԽՍՀՄ-ի դրոշ

Խորհրդա-արգենտինական համաձայնագրեր, դրանց դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1946 թվականին։ Ստորագրվել են առևտրական և վճարային (1953), որը 1962 թվականին Արգենտինան չեղյալ է համարել, Արգենտինային նավթարդյունաբերական սարքավորումների մատակարարման վերաբերյալ համաձայնագրեր (1958 թվականին)։ 1974 թվականին կնքվել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման, ծովային նավագնացության և այլ համաձայնագրեր ու արձանագրություններ, ինչպես նաև Արգենտինայի կողմից Խորհրդային Միությանը գյուղատնտեսական արտադրանք (1980) և միս (1981) մատակարարելու մասին աոևտրական պայմանագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 514 CC-BY-SA-icon-80x15.png