Խորհրդային օկուպացիայի թանգարան (Թբիլիսի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկուպացիայի թանգարան (այլ կիրառումներ)
Խորհրդային օկուպացիայի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թբիլիսի |
Ղեկավարության նստավայր | Թբիլիսի, Վրաստան |
Հիմնադրվել է | մայիսի 26, 2006 |
Հիմնադիր | Nika Rurua? |
Կայք | museum.ge/?lang_id=ENG |
![]() | |
![]() |
Խորհրդային օկուպացիայի թանգարան (վրաց.՝ საბჭოთა ოკუპაციის მუზეუმი), Վրաստանում խորհրդային բռնատիրական իշխանության գոյության ժամանակաշրջանին (1921—1991), խորհրդային ռեժիմի քաղաքականա հալածանքների զոհերին, Վրաստանի ապստամբական և ազգային-ազատական շարժումներին նվիրված պատմական թանգարան։ Հիմնադրվել է 2006 թվականի մայիսի 26-ին։ Վրաստանի ազգային թանգարանի մաս է հանդիսանում։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք ռուս քաղաքական գործիչներ քննադատել են նման թանգարանի բացումը, հայտարարելով, որ դա Վրաստանի իշխանությունների ազգայնական քարոզչության գործիք է հանդիսանում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2006 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպմանը նույնպես քննադատելով թանգարանի գոյությունը հայտարարել էր Վրաստանի նախագահին, որ խորհրդային բազմաթիվ առաջնորդներ, ինչպիսիք էին Իոսիֆ Ստալինը և Լավրենտի Բերիան, ազգությամբ վրացիներ էին։ Աղբյուրի խոսքերով, ի պատասխան Սաակաշվիլին առաջարկել է Ռուսաստանին Մոսկվայում բացել վրացական օկուպացիայի թանգարան[1]։ Քիչ անց Սաակաշվիլին պարզաբանել է. «Սա Վրաստանի խորհրդային օկուպացիայի, այլ ոչ թե ռուսական օկուպացիայի թանգարան է... Եթե ինչ-որ մեկին դա նեղում է, ապա դա իր հարցն է, այլ ոչ թե մերը»[2][3]։
2007 թվականի մարտին թանգարան է այցելել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով առաջարկել է նմանատիպ թանգարան բացել նաև Ուկրաինայում[4], չնայած խորհրդային օկուպացիայի թանգարանը Կիևում արդեն գործում էր 2001 թվականից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «International Institute for Strategic Studies The View from Tbilisi»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2017-09-20
- ↑ WSJ — Arts, Theatre, Film, Music, Books, Food, Wine, Fashion, Events — WSJ.com
- ↑ «Ministry of Foreign Affairs of Georgia — Telecommunications»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2017-09-20
- ↑ «President Yushchenko visits Museum of Soviet Occupation in Tbilisi / News / NRCU»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-21-ին։ Վերցված է 2017-09-20