Խորհրդային մառդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդային մառդեր (գերմաներեն․ Marder — կզաքիս), մորթատու, միջին բրդատվության ճագարների բնաշխարհիկ ցեղ։

Բուծվել է ՀԽՍՀ-ում 1931—1940 թվականներին, նախկին ԽՍՀՄ հարավային շրջանների կերային և կլիմայական պայմաններին հարմարված ճագարների մի քանի ցեղերի (ռուսական լեռնային, շինշիլա, երկնագույն մսզածածկով տեղական ճագարներ) բարդ վերարտադրական տրամախաչման միջոցով։ Բուծման աշխատանքները ղեկավարել է Մ․ Բագրատայանը։

Ճագարներն ունեն կարճացած իրանով ամուր մարմնակազմ։ Մազածածկը խիտ է, փայլուն, մուգ կամ բաց շագանակագույն (կզաքիսի մորթու նման, որից էլ ցեղն ստացել է իր անվանումը)։ Նորածին ճագարիկների մազածածկը մկնագույն է, բնորոշ գույնը ձեռք են բերում 4—5 ամսականում։ Իրանի միջին երկարությունը՝ 50,5 սմ, իսկ կրծքի փաթը 33,4 սմ է։ Միջին կենդանի զանգվածը՝ 3,8 կգ։ Պտղատվությունը՝ 7 ճագարիկ։ Խորհրդային մառդերը տարածված է եղել գլխավորապես ՀԽՍՀ-ում։ Տոհմային մատղաշը բուծվել է ՀԽՍՀ անասնապահության և կերարտադրման ԳՀԻ-ի Չարբախի փորձարարական հենակետում։