Խորհրդային բռնազավթման օր (Վրաստան)
Խորհրդային բռնազավթման օր, նշվում է ամեն տարի Վրաստանում փետրվարի 25-ին, սկսած 2011 թվականից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդա-վրացական պատերազմի ժամանակ՝ 1921 թվականի փետրվարի 25-ին, Կարմիր բանակը ներխուժել է Թբիլիսի։ Այս օրը Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման օրն է համարվում։ Վրաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության ստեղծման նախաձեռնողը Ֆիլիպ Մախարաձեն էր, որը Կարմիր բանակի հաղթանակից հետո զբաղեցրել Վրացական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի, գործադիր կոմիտեի նախագահի և ԱԽՖՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնները[2]։
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային բռնազավթման օրվա մասին հրամանը 2010 թվականի հուլիսի 21-ին ընդունել է Վրաստանի Գերագույն Խորհուրդը («կողմ» քվեարկել են 110պատգամավորներից 87-ը[3])։ Առաջին անգամ նշվել է 2011 թվականի հուլիսի 21-ին։ Այդ օրը խոնարհել են Վրաստանի դրոշները և հայտարարվել է լռության րոպե[4]։ Խորհրդային բռնազավթման օրը Վրաստանը ընդունել է Լատվիայից և Մոլդովայից (չի ընդունվել) հետո[5];
2006 թվականից Թբիլիսիում գործում է Խորհրդային բռնազավթման թանգարան, որը նվիրված է ԽՍՀՄ-ի կազմում լինելու տարիներին, խորհրդային բռնադատման զոհերին և հակախորհրդային շարժումներին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Парламент Грузии утвердил День советской оккупации, lenta.ru, 21 июля 2010
- ↑ 25 февраля - День советской оккупации Грузии, newsgeorgia.ru, 25 февраля 2011
- ↑ День советской оккупации появился в Грузии, rian.ru, 21 июля 2010
- ↑ Грузия отмечает «День советской оккупации», bbc.co.uk, 25 февраля 2011. Аудио 00:08:33
- ↑ В Грузии будут отмечать День советской оккупации, kommersant.ru, 21 июля 2010