Խորհրդային Ռուսաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ Անդրկովկասի խորհրդայնացման շրջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորհրդային Ռուսաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ Անդրկովկասի խորհրդայնացման շրջանում, Խորհրդային Ռուսաստանի զինված ուժերը 1920 թվականի ամռանը երկրամասի խորհրդայնացման շրջանում օկուպացրել են ԼՂ-ն և չեն ճանաչել այն որպես Խորհրդային Ադրբեջանի մաս։ ՌԽՖՍՀ-ի և Հայաստանի միջև 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվել է համաձայնագիր, որով ՌԽՖՍՀ-ն պետք է ճանաչի Հայաստանը և չմիջամտի նրա ներքին գործերին, դադարեցվեն ռազմական գործողությունները միմյանց դեմ, և խորհրդային էորէերը հետ քաշվեն, ու վերականգնվի ստատուս քվոն՝ մինչև նրանց Ղարաբաղ և Իջևան մտնելը, հայկական զաքերն իրենց հերթին չեն մտնի Ղարաբաղ, Հայկական կառավարությունը թույլ կտա Նախիջևան մտած խորհրդային զուքերին ազատորեն անցնել Ադրբեջան։ Հայկական զուքելը Նախիջևանի հատվածում պետք է զբաղեցնեն Շահթախթի-Խոկ-Ազնաբերդ-Սուլթանբեկ և այնուհետև հյուսիսային ու Բազարչայից արևմուտք, իսկ Ղազախի գավառում՝ մինչև հուլիսի 30-ը զբաղեցրած գծերը։ ՌԽՖՍՀ զուքելը զբաղեցնում էին վիճելի տարածք համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացի հայկական զուքերի կողմից զբաղեցվող վերը նշված շերտի։ Խորհրդային զուքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չպետք է կանխորոշեր դրանց նկատմամբ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը։ Այդ տարածքների ժամանակավոր գոսվումով ՌԽՖԱՀ նպատակ ուներ նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խաղաղ լուծման համար այն հիմունքներով, որոնք կհաստատվեին ՌԽՖԱՀ-ի և Հայաստանի միջև կնքվելիք հաշտության պայմանագրում։ Համաձայնագրից դժգոհ մնացին ինչպես Հայաստանի, այնպես Էլ ՌԽՖԱՀ-ի դաշնակիցները։ Քեմալական Թուրքիան և Ադրբեջանը, դժգոհելով, առավել ուժեղացրին հակահայկական իրենց գործունեությունը։ Թարքիան կարմիր բանակի հետ անմիջական կապ ստեղծելու պատրվակով համաձայնություն ստացավ խորհրդային կառավարությունից Շահթախթին ու Արաիղամիշը գարվելա համար։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական զուքելը ներխուժեցին Հայաստան։ Միաժամանակ 1921 թվականին բոլշևիկյան Ռուսաստանը կանգնեց Թուրքիայի կողմը՝ իբւ «Արևելքում սոցիալիստական հեղափոխության իրագործման համար» և նրա միջամտությամբ խորհրդային Ադրբեջանին անցան Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։