Jump to content

Խորեն Սարգսյան (պատգամավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Սարգսյան
Ծնվել էհունվարի 2, 1948(1948-01-02) (76 տարեկան)
ԾննդավայրԾովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՕմսկի պետական տեխնիկական համալսարան և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի կոմունիստական կուսակցության

Խորեն Թռչունի Սարգսյան (հունվարի 2, 1948(1948-01-02), Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեն Սարգսյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 2-ին Մարտունու շրջանի Ծովինար գյուղում։ 1975 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, իսկ 1989 թվականին՝ Օմսկի (ՌԴ) պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է անասնաբույծ-ինժեներ, ինժեներ-մեխանիկի որակավորումը։ 1965-1969 թվականներին բարձրագույն ուսումնական Հաստատությունների Մարտունու կոնսուլտկետում աշխատել է քարտուղար, իսկ 1969-1975 թվականներին Արփա-Սևան թունելի շինարարությունում աշխատել է հորատող։ 1976-1996 թվականներին եղել է Երևանի թիվ 2 ՏԱՏՁ-ում վարորդ, ինժեներ-մեխանիկ, 1999 թվականի սեպտեմբերից՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի փոխմարզպետ։ 1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (ՀԿԿ համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀԿԿ խմբակցության քարտուղար։ 1999 թվականի դեկտեմբերի 6-ից եղել է Ազգային Ժողովի պատգամավոր է ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀԿԿ խմբակցության անդամ, ապա քարտուղար։ Եղել է ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ[1]։

Անձնական Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի վեց երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.