Խորեն Խաչատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Խաչատուրյան
Դիմանկար
Ծնվել է1913
ԾննդավայրՕսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Մասնագիտությունկոլտնտեսական
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան

Խորեն Գրիգորի Խաչատուրյան (1913, Օսմանյան կայսրություն - անհայտ), Վրացական ԽՍՀ, Աբխազական ԻԽՍՀ, Գագրայի շրջանի Կույբիշևի անվան կոլտնտեսության օղակավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեն Խաչատուրյանը ծնվել է 1913 թվականին, Օսմանյան կայսրությունում։ Նրա ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է Ռուսական կայսրության Քութայիսի նահանգ։ Ապրել է Սուխումի շրջանի Ցանդրիպշ գյուղում։ Տեղական դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գագրայի շրջանի Կույբիշևի անվան կոլտնտեսությունում։ Աշխատել է որպես ծխախոտագործ։ 1940-ականների վերջերին նշանակվել է ծխախոտագործության օղակի օղակավար։

1948 թվականին Խորեն Խաչատուրյանի օղակը «Սամսունի № 27» սորտի ծխախոտի յուրաքանչյուր հեկտարից միջինում հավաքել է 16,9 ցենտներ՝ 3,2 հա տարածքից և «Սամսուն № 1857» սորտից՝ միջինը 19,4 ցենտրներ յուրաքանչյուր 0.5 հա տարածքից։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի մայիսի 3-ի «1948 թվականին եգիպտացորենի և ծխախոտի բարձր բերք ստանալու համար» հրամանագրով Խաչատուրյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան ու «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալ։

Նույն հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել նաև  բրիգադիր Անդրեյ Վասիլի Կիրյակին և օղակավար Հրաչ Կապրելի Նուբարյանին։ 1949 թվականի օգոստոսին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել  նաև Կույբիշևի անվան կոլտնտեսության ծխախոտագործ Հովհաննես Խաչիկի Թեքնեջյանին։

Թոշակի անցնելուց հետո ապրել է Ցանդրիպշ գյուղում։

Մահվան տարեթիվը հայտնի չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]