Jump to content

Խոսրովենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Խոսրովենի», Խոսրովշահի, ծիրանենու հայկական միջաուշահաս սորտ, որը տեղծվել է ժողովուրդական ընտրասերման ճանապարհով։ Մշակում են Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում։ Իր որակով զիջում է միայն «Երևանի» սորտին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը փարթամ է, գնդաձև սաղարթով։ Պտղաբերությունն սկսվում է տնկման 4-5-րդ տարում։ Պտուղը՝ միջին մեծության (մինչև 75 գ, չափավորը՝ 40 գ), կլորավուն, կողքերից քիչ սեղմված, գագաթը՝ կլորավուն, թեթևակի սեղմված։ Մաշկը միջին հաստության է՝ թույլ թավոտ, պտղամսից չանջատվող, պինդ, դեղնաոսկեգույն, արևահայաց կողմում՝ 1/3 մասով մոռու գույն։ Պտղամիսը՝ նարնջաոսկեգույն, հյութալի և մսալի, միջին ամրության, թեթևակի թելոտ, թթվաշաքաղցր, թույլ բուրմունքով։ Կորիզը՝ պտղից անջատվող, միջուկը՝ քաղցր։ Պտուղների հասունացումը՝ հուլիսի 5-25-ը։ Բերքատվությունը՝ 25–30 տ/հա։ Միջին դիմացկուն է ցրտերի և ծակոտկեն բծավորության նկատմամբ։ Լավագույն փոշոտիչներն են՝ Կարմրենի, Երևանի և Սաթենի սորտերը։ Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (կոմպոտ, մուրաբա, չիր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։