Խոսրովասար, Քեշիշդաղ, լեռնագագաթ ՀայաստանիԱրարատի մարզում, Վեդի գետի աջ վտակներ Խոսրովի և Աղսուի ստորին հոսանքների միջև։ Ուրցաձոր գյուղից 7,5 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 1988 մ է։ Կազմված է հրաբխածին նստվածքային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ խիստ մասնատված։ Գագաթը լերկացած լակոլիթ է։ Տարածված են գիհու նոսրանտառներ և թփուտներ[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 56 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 79)։