Խոսե Կլարամունտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսեե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Կլարամունտ Վեգա Տոռես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1946(1946-07-16) (77 տարեկան)
Ծննդավայր Puçol
Մահվան վայր
Հասակ 174 սմ․
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Մեստալիա

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1966-1978 Վալենսիա 295 (55)
Ազգային հավաքական
1968-1975 Իսպանիա 23 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խոսե Կլարամունտ Վեգա Տոռես[Ն 1] (հուլիսի 16, 1946(1946-07-16), Puçol), հայտնի ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան։ Ամբողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է իսպանական Վալենսիա ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Կլարամունտը սկսել է ֆուտբոլ խաղալ 1960 թվականի կեսերին երիտասարդական Վալենսիայի ակումբում։ 1966 թվականի ամռանը Խոսեին նկատեց այն ժամանակների հայտնի մարզիչ Մունդոն, ով մարզում էր «Չղջիկներ» թիմին։ Նա վերցրեց Կլարամունտին շրջագայության Լատինական Ամերիկայով (որի մի մասն էր կազմում Աշխարհի փոքր գավաթը)[1], իսկ Եվրոպա վերադառնալուց հետո ավելացրեց նրան իր հիմնական թիմում։ 1967 թվականին խաղալով Վալենսիայի կազմում՝ Կլարամունտը հաղթեց Գեներալիսսիմուսի գավաթը։

Կլարամունտը խաղացել է կիսապաշտպանի տարբեր դիրքերում՝ աջ կամ ձախ հարձակվող։ 1970 թվականին նոր մարզիչը՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն Կլամանտուրին տեղափոխեց դաշտի կենտրոն։ Այնտեղ նրա խաղընկերը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ Պակիտոն[1]։ Դի Ստեֆանոյի որոշումը պարզվեց հաջող էր։ Պակիտոն և Կլարամունտը կազմել էին հաջող միավորում՝ գրավ դնելով Վալենսիայի հաղթանակը։ 1970-1971 թվականներին «Չղջիկները» հասան ազգային գավաթի խաղերի եզրափակչին՝ այնտեղ զիջելով տեղը Բարսելոնային 4։3 հաշվով։

Կլարամունտը խաղաց «Վալենսիայի» ևս 7 տարի, որից հետո ավարտեց իր կարիերան մասամբ վնասվածքների պատճառով, մասամբ էլ մարզչական շտաբում տարաձայնությունների։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարամունտին առաջին անգամ կանչեցին Իսպանիայի հավաքական 1968 թվականին, երբ Խոսեն 22 տարեկան էր։ Նա խաղացել է 2 խաղ աշխարհի առաջնությունում և 2 խաղ Եվրոպայի առաջնությունում, բայց երբեք չի խաղացել մեծ խաղերի եզրափակչում։ Եվրո-1976-ին Կլամանտուրը եղել է թիմի ավագ[2][3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսպանիայի չեմպիոն (1971թ․)
  2. Իսպանիայի գավաթակիր (1967թ․)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. հայտնի է նաև Պեպ Կլարամունտ անվամբ (իսպ. Pep Claramunt)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]