Խոսելու գործարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսելու գործարաններ, արտասանական օրգաններ, արտասանական ապարատ, ֆիզիոլոգիական տարբեր գործառություններ ունեցող օրգաններ, որոնց միջոցով ձևավորվում է նաև հնչյունական խոսքը։

Բաժանվում են երկու մեծ խմբի՝ ղեկավարող և կատարող։

Արտասանական օրգանների ողջ աշխատանքը ղեկավարում է գլխուղեղը՝ զգայական և շարժողական նյարդերի միջոցով։

Կատարող օրգաններն են՝

Քթի խոռոչը հաղորդակցվում է բերանի խոռոչին և մասնակցում հնչարտաբերությանը քմային վարագույրն իջնելու հետևանքով։ Թոքերում կարգավորվում և բրոնխներով դեպի շնչափողն է ուղղվում օդի հոսքը, որը, անցնելով կոկորդով (խռչակով), ենթարկվում է ձևափոխությունների։ Խռչակում են գտնվում երկու զույգ ծալքերը՝ վերին (կեղծ) և ստորին (իսկական) ձայնալարերը. վերջինների թրթռումներից առաջացած ձայնը նախադրյալներ է ստեղծում ձայնավորների և ձայնեղ բաղաձայնների արտասանության համար։ Այն վերջնականապես ձևավորվում է բերանի խոռոչում՝ շարժուն օրգանների գործողությամբ, որոնք փոխում են բերանային և ռնգային արձագանքարանների ձևերն ու ծավալը։ Եթե ձայնավոր հնչյունների կազմավորման հիմնական աղբյուրը ձայնալարերն են, ապա բաղաձայն հնչյունների կազմավորումը կատարվում է օդի հոսքի ճանապարհին՝ արտասանական ուղու տարբեր տեղերում ստեղծված փակվածքների ու նեղվածքների հետևանքով։

Արտասանական ապարատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ օրգաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասանական ապարատի այն օրգանները, որոնք շարժուն են և ինքնուրույն աշխատանք են կատարում հնչյունների արտաբերման ժամանակ անվանվում են ակտիվ օրգաններ։ Դրանք են՝ ստորին շրթունքը, լեզուն` առաջին, միջին և հետին մասերով ու արմատով, փափուկ քիմքը՝ առաջին և հետին մասերով և լեզվակը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77