Jump to content

Խոզերի դասական ժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոզերի դասական ժանտախտ, վիրուսային հիվանդություն, որը բնորոշվում է տենդով, արյան անոթների (արյունազեղումներ) և արյունաստեղծման օրգանների ախտահարումներով, հաստ աղիի լորձաթաղանթի կրուպոզ-դիֆթերային բորբոքումներով։ Անկումները՝ 80–100%։ Հիվանդանում են բոլոր տարիքի և ցեղերի խոզերը։ Վարակվում են մարսողական համակարգի և շնչառական օրգանների մաշկի վերքերի միջոցով։ Հիվանդությունն ի հայտ է գալիս տարվա բոլոր եղանակներին, ընթանում է համաճարակների ձևով։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաճարակաբանական, կլինիկական տվյալներով, ախտաբանաանատոմական փոփոխությունների (շճաթաղանթների և լորձաթաղանթների արյունազեղումներ, մուգ կարմիր ավշահանգույցներ, «կոկոններ» աղիներում և այլն) և կենսանմուշների հիման վրա։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության առաջացման դեպքում կարանտինի սահմանում (դադարեցնում են կենդանու անկման վերջին դեպքից 40 օր անց), հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածելի կենդանիների սպանդ, կլինիկորեն առողջների՝ վակցինացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։