Խնձորը գետում
Խնձորը գետում լատիշ․՝ Ābols upē | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Լատվիա |
Ժանր | դրամա |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն և լատիշերեն[1] |
Ռեժիսոր | Այվարս Ֆրեյմանիս |
Դերակատարներ | Իվար Կալնինշ |
Երաժշտություն | Պետերիս Պլակիդիս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 74 րոպե |
«Խնձորը գետում» (լատիշ․՝ Ābols upē), ռեժիսոր Այվար Ֆրեյմանիսի գեղարվեստական ֆիլմը[2], որը նա նկարահանել է սեփական սցենարով Ռիգայի կինոստուդիայում 1974 թվականին։ Համամիութենական պրեմիերան կայացել է 1976 թվականի օգոստոսի 16-ին։
Ֆիլմը նկարահանվել է քվազիդոկումենտալ ոճով՝ ռեժիսորի մտածած, բայց չնկարահանված «Գետ» վավերագրական ֆիլմի սցենարի հիման վրա և փորձ է՝ հետևելու ժամանակակից պայմաններում Ռիգայի կղզիներից մեկի բնակիչների կենցաղի փոփոխություններին[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ դոկերը, որն ապրում է Ռիգայի Զակյուսալա կղզում, Ռիգայի ՀԷԿ-ի ամբարտակի շինարարության շրջանում հնագիտական պեղումների վայրում ծանոթանում է փոքրիկ ձկնորսական գյուղից Ռիգա ժամանած ուսանողուհի Անիտայի հետ։ Աղջիկը ընդունում է իրեն դուր եկած երիտասարդի հրավերը՝ երեկոն անցկացնել ակումբում, որտեղ նա նվագում է ինքնագործ վոկալ-գործիքային անսամբլում։ Պարերից հետո նրանք գնում են Յանիսի տուն, բայց հաջորդ օրը Անիտան անսպասելիորեն վերադառնում է տուն։ Յանիսի բոլոր փորձերը՝ գտնել նրան Ռիգայի իր հարազատների բնակարանում, ավարտվում են անհաջողությամբ։ Որոշ ժամանակ անց աղջիկն ինքն է գտնում Յանիսին և հայտնում իր հղիության մասին։ Յանիսը նրան առաջարկում է տեղափոխվել իր մոտ՝ վերջերս ստացած բնակարան։ Նրա առաջարկը համարելով խղճահարության հետևանք՝ Անիտան մերժումով է պատասխանում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվար Կալնինշ – Յանիս
- Ակվելինա Լիվմանե – Անիտա
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ և բեմադրող ռեժիսոր՝ Այվարս Ֆրեյմանիս
- Բեմադրող օպերատոր՝ Դավիս Սիմանիս
- Կոմպոզիտոր՝ Պետերիս Պլակիդիս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Ābols upē». Kino Muzej. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Latvijas filmas - Nacionālais Kino Centrs». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
|