Խնձորեսկի ճոճվող կամուրջ
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Խնձորեսկ |
Նշանակություն | քաշը 14 տոննա |
Տեսակ | կամուրջ |
Կառուցվել է | 2012 |
Երկարություն | 160 մ |
Լայնություն | 1.5 մ |
Բարձրություն | 63 մ |
Շինարարության սկիզբ | 2011, մայիսի 9 |
![]() | |
![]() |
Խնձորեսկի ճոճվող կամուրջ, կամուրջ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։
Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։

Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»[1][2]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խնձորեսկի ճոճվող կամուրջ կատեգորիայում։ |