Jump to content

Խնձորենու ալրացող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնձորենու ալրացող, տարածված է հանրապետության բոլոր մարզերում։ Վարակվում են տերևները, շիվերը, ծաղիկները, երբեմն նաև պտուղները։ Երիտասարդ, նոր դուրս եկած տերևները պատվում են մոխրասպիտակավուն ալրանման փառով, որը հետագայում ստանում է գորշավուն երանգ։ Վարակված տերևներ չեն զարգանում, թեքվում են գլխային ջղի ուղղությամբ, ստանում նավակի տեսք։ Ուժեղ վարակի դեպքում տերևների մեծ մասը չորանում է՝ այրվածի նման և թափվում են։ Վարակված շիվերը ևս պատվում են սպիտակավուն կամ կեղտամոխրագույն փառով, աճը կանգ է առնում, հաճախ չորանում են։ Վարակված ծաղիկները նույնպես չորանում են։ Պտուղները հազվադեպ են վարակվում։ Հիվանդության հարուցիչ սունկը ձմեռում է վարակված բողբոջներում։ Գարնանը, տերևային և պտղային վարդակները կարող են վարակվել նաև մինչև ծաղկելը։ Խնձորենու ալրացողով վարակում են բոլոր տարիքի ծառերը։ Հիվանդության զարգացմանը նպաստում է չոր, տաք եղանակը (հատկապես ամռան առաջին կեսին), ինչպես նաև ջրի պակասը։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիշտ ագրոտեխնիկայի կիրառում, ոռոգման կարգավորում, կտրում հեռացում վարակված շիվերի, ծծմբային պատրաստուկների կիրառում։ Առնվազն երեք սրսկում, 1-ինը՝ բողբոջների անջատման փուլում (կանաչ կոնի փուլ), 2-րդը՝ պսակաթերթերի 75% թափվելուց հետո՝ 1% կոլոիդային ծծումբ, 3-րդը և անհրաժեշտության դեպքում նաև հաջորդները՝ 12-15 օր ընդմիջումներով։ Ուժեղ վարակվող սորտերի (Ջոնաթան, Սիմիրենկո) այգիներում երբեմն հարկ է լինում կատարել 6-7 սրսկում։ Ավելի արդյունավետ են բայլետոնի՝ 400 գ/հա (4 գ 10 լ ջրին) և տոպազի՝ 400 մլ (4 մլ 10 լ ջրին) չափաքանակներով սրսկումները։ Եթե այգին վարակված է նաև քոսով, ապա 1-ին սրսկումը՝ սկորով, հաջորդները՝ բայլետոնով կամ տոպազով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։