Խժռող երկրաչափ (լատ.՝ Erannis defoliaria), երկրաչափների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում հանդիպում է հյուսիսային և հարավային անտառային շրջաններում։ Թևերի բացվածքը 35-40 մմ է։ Այս տեսակի մոտ արտահայտված է երկսեռությունը։ Արուն ունի լրիվ զարգացած թևեր, էգը զրկված է թևերից, հատկապես՝ թռչելու հատկությունից։ Արուի թևերը բաց դեղին են, առջևի թևերը՝ լայն, գորշակարմրավուն, ալիքավոր 2 շերտով, որոնք ծածկված են ժանգագույն գորշ ւիոշիով։ Հետին զույգ թևերը դեղնասպիտակավուն են։ Հասուն թրթուրի երկարությունը 25-33 մմ է։ Մեջքային մակերեսը սևավուն կամ գորշագույն է՝ ավելի բաց գույնի լայնական շերտերով, փորային և կողքային մասերը՝ վառ դեղին։ Հարսնյակը մուգ գորշագույն է, հաստ գլխի վրա կրում է 2 թմբիկ, իսկ փորիկի ծայրին՝ կոշիկներ։ Զանգվածային բազմացման տարիներին թրթուրները մեծ վնաս են հասցնում ՀՀ հյուսիսային շրջանների և Զանգեզուրի անտառներին ու պտղատու ծառերին (մոտ 50 տեսակի բույսերի)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։