Խեսուս Արտուրո Պագանոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խեսուս Արտուրո Պագանոնի
Քաղաքացիությունը Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1988(1988-09-24)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Խեսուս Արտուրո Պագանոնի Պենյա (իսպ.՝ Jesús Arturo Paganoni Peña,սեպտեմբերի 24, 1988(1988-09-24)[1], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ) մեքսիկացի ֆուտբոլիստ, պաշտպան: Այժմ խաղում է մեքսիկական «Վերակրուս» ակումբում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեսուս Պագանոնին ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է իր հարազատ քաղաքի «Ատլաս» ֆուտբոլային ակումբում: 2007 թվականի ապրիլի 15-ին նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի առաջնությունում` փոխարինման դուրս գալով «Գվադալախարա» ակումբի հետ դերբիում[2]: 2010 թվականի ապրիլի 4-ին իր առաջին գոլն է խփել բարձրագույն առաջնությունում` հավասարեցնելով հաշիվը «Ատլանտե»ի դեմ տնային խաղի ժամանակ[3]: 2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է մեքսիկական «Տոլուկա» ակումբ, սակայն առաջնության ընթացքում ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ:

2014 թվականի երկրորդ կեսին Պագանոնին կրկին վարձավճարով խաղացել է «Իրապուատո» ակումբի կազմում` մասնակցելով Մեքսիկայի բարձրագույն լիգայի առաջնությանը:

2015 թվականի սկզբից Խեսուս Պագանոնին խաղում է «Վերասկուսի» կազմում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկա «Վերակրուս»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Atlas Guadalajara 0 : 2 Deportivo Guadalajara» (անգլերեն)։ Վերցված է 17 октября 2017 
  3. «Atlas Guadalajara 3 : 3 CF Atlante» (անգլերեն)։ Վերցված է 17 октября 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]