Խարա (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խարա (այլ կիրառումներ)

Խարա, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի շրջանում, Կաղզվան քաղաքից 8 կմ հյուսիս, լեռան ստորոտին։ XIX դարի վերջին ուներ 342 (45 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Խարայի շրջակայքում կային հին գերեզմանի, եկեղեցու, վանքի և ուխտատեղիի ավերակներ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 35