Խարա Խոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Խարա Խոտո
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Խարա Խոտո (Չինաստան)##
Խարա Խոտո (Չինաստան)

Խարա Խոտո (չինարեն՝ 亦集乃路, «սև քաղաք»), հնագիտական հուշարձան, թանգուտյան Էձինա հնագույն քաղաքի ավերակ Էձին-Ցի խոշունում (Ներքին Մոնղոլիա, Չինաստան)։ Համարվում է, որ հենց այս քաղաքն է Մարկո Պոլոն գրել իր «Աշխարհի հրաշալիքները գրքում», որը անվանվել է Էտզինա։

Քաղաքը ունի ուղղանկյունաձև տեսք, նրա չափսերը նախագծում 440×360 մ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է 11-րդ դարի առաջին կեսից։ Այն հիմնադրվել է մոտավորապես 1032 թվականին, որոշ ժամանակ անց դարձել է Տանգուտյան տերության կարևոր առևտրային կենտրոն։

Չինգիզ խանի կողմից գրավվել է 1226 թվականին։ Խորհրդային աղբյուրներում նշված է, որ քաղաքը ավերվել է, մինչդեռ ըստ տարբեր օտարերկյա աղբյորների` այն ոչ միայն ավերված չէր, այլև Մոնղոլական կառավարման օրոք նոր ծաղկում ապրած մի քանի տանգուտյան քաղաքներից մեկն էր։

Ըստ լեգենդների` քաղաքն ավերվել է 1372 թվականին, երբ Էդզինը, որը ղեկավարում էր «Խարա-Ցզյան-ցզյուն» կայազորը, շրջապատվել է չինական Մին դինաստիայի զորքերով, միևնույն ժամանակ, բնակիչների` քաղաքը լքելու պատճառներից մեկը կարող է լինել ջրի պակասը, որը առաջացել է արհեստականորեն ստեղծված ամբարտակի պատճառով[1]։

Խարա Խոտոյի` հեռավոր և անհասանելի դիրքի պատճառով 13-րդ դարի բազմաթիվ գտածոներ անձեռնխելի են մնացել, ներառյալ բաստիոններով և աշտարակներով կավաշեն պատեր, կրոնական բուդդայական (սուբուրգաններ) և տարբեր աշխարհիկ շինությունների ավերակներ (արհեստանոցներ, հյուրանոցներ, պահեստներ, կրպակներ, բնակելի տներ)։ Լավ պահպանման շնորհիվ հնարավոր է եղել կազմել քաղաքի օրինակելի պլանը և ապացուցել, որ այնտեղ եղել են ոռոգման ջրանցքների համակարգեր։ Հայտնաբերված իրերի շարքում, բացի բազմաթիվ ձեռագրերից, կան բուդդայական մշակույթի իրեր, չինական մետաղադրամներ, յուան թղթե փողեր (որոնք երբեմն անվանում են պատմության մեջ առաջինը), տարբեր գյուղատնտեսական և արհեստագործական գործիքներ։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարա Խոտոյի ավերակների առաջին գիտական ուսումնասիրություններն անցկացրել է ռուս աշխարհագրագետ և ճանապարհորդ Պյոտր Կոզլովը, որի ղեկավարած արշավախումբը այստեղ աշխատել է 1907-1909 թվականներին և 1926 թվականներին։ Առաջին արշավախումբը դարձել է Խարա Խոտոյի և տանգուական մշակույթի փաստացի բացահայտումը. այնտեղից Սանկտ Պետերբուրգ են տեղափոխվել բացի այլ գտածոներից, ավելի քան 8000 տանգոլերեն գրքեր, որոնք տեղադրվել են Գիտությունների ազգային ակադեմիայի Ասիական թանգարան, Կոզլովի բերած գտածոների մեծ մասն այժմ պահվում է Էրմիտաժում։ Կոզլովի արշավախմբերի ամենակարևոր գտածոներից է տանգուտա-չինական բառարանը, որը եղել է Ա. Իվանովի հավաքածուի նախնական նկարագրության ժամանակ։ Այս բառարանի շնորհիվ կարողացել են սկսել տանգուտյան գրերի վերծանման աշխատանքները։

Խարա Խոտույում պեղումներ անցկացրել են նաև Աուրել Ստեյնը (1917 թվական), Լենգտոն Ուորները  (1925 թվական), Ֆոլկ Բերգմանը (1927 թվական), Սվեն Հեդին 1927-1931 թվական) և այլ գիտնականներ։ 1983-1984 թվականներին չինական արշավախմբերը հայտնաբերել են ավելի քան 3000 տանգուական ձեռագրեր։ Առաջինը Ա. Իվանովն էր, որն սկսել է հրապարակել Խարա Խոտոյից գրավոր հուշարձաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Узин С. В. Имя на карте. — М., 1983. — С. 38.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարա Խոտո» հոդվածին։