Խարային ջրիմուռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարային ջրիմուռ
Խարային ջրիմուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Charophyta, Charophyceae


Խարային ջրիմուռներ (լատ.՝ Charophyta, Charophyceae), ջրիմուռների բաժին։ Մինչև 1 մ բարձրություն ունեցող բույսեր են։ Նման են փոքր ծառերի։ Խարային ջրիմուռների թալոմը բաժանված է հանգույցների և միջհանգույցների, որոնք նման են բարձրակարգ բույսերի օրգաններին, սակայն ոչ մի ընդհանրություն չունեն միմյանց հետ։ Հայտնի է 300 տեսակ, 6 ցեղ, նախկին ՍՍՀՄ-ի տարածքում՝ 45 տեսակ։ Բազմանում են վեգետատիվ և սեռական ճանապարհով։ Առաջինը կատարվում է ջրիմուռից կտրված մասերով, միաբջիջ կամ բազմաբջիջ պալարիկներով, որոնք գոյանում են տիղմի մեջ ընկղմված ընձյուղի վրա։ Ցեղական բազմացման օրգանները բազմաբջիջ են։ Սպորների միջոցով անսեռ բազմացումը բացակայում է։ Աճում են քաղցրահամ ջրամբարներում, մաքուր, հանգիստ ջրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png