Խավզա
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Խավզա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Խավզայի գավառակ | |
Այլ անվանումներ | Գավզա, Խավսա, Հավզա, Ղավզա | |
Մակերես | 771 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 40 194 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Խավզա, գյուղ (ավան, քաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Խավզայի գավառակում[1]։ Գտնվում էր Մարզվան քաղաքի մոտ։
Առողջարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հայտնի էր իր բուզիչ ջերմուկներով, որոնց վրա կառուցված էին հանքային բաղնիքներ։ Այստեղ բուժման էին գալիս Սամսոն, Ամասիա, Մարզվան քաղաքներից և այլ վայրերից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 120 տուն, որից 15-ը՝ հայկական։ Ըստ մեկ այլ տվյալների XX դարի սկզբին բնակավայրը քաղաք էր և ուներ 600 տուն բնակիչ։ Բնակչության մեծամասնությունը թուրքեր և հույներ էին, որից 48 տունը՝ հայեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խավզան ուներ հայկական եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր երկսեռ հայկական դպրոց[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 684
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն