Խաչիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Պետրոսյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1974(1974-11-01) (49 տարեկան)
ԾննդավայրՍևանա լիճ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Խաչիկ Բորիսի Պետրոսյան (նոյեմբերի 1, 1974(1974-11-01), Սևանա լիճ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Պետրոսյանը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 1-ին Սևանում։ 2001 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ Ստացել է տնտեսագետ-մենեջերի որակացորումը։ 1993-1995 թվականներին աշխատել է Սևանի պետական մատակարարման մանրածախ առևտրի թիվ 11 ֆիրմայում առևտրի գծով փոխտնօրեն, 1997-1998 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սննդի միավորման ընդունելությունների տան մենեջեր[1], արտադրության պետ։

1998-2003 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ ինքնաթիռների կենցաղային սարքավորումների սպասարկման ծառայության պետի տեղակալ, պետ, եղել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության հատուկ ծառայության պետ, «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ առևտրային ծառայության մենեջեր, ուղևորների սպասարկման ծառայության տնօրեն[2]։

2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 33 ընտրատարածք)։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ՕԵ խմբակցության անդամ։ 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  2. Петросян Хачик Борисович
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.