Խաչիկ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1875 |
---|---|
Ծննդավայր | Շումեն, Բուլղարիա- |
Մահացել է | 1903 |
Մահվան վայր | Բասեն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Խաչիկ Մարտիրոսյան (1875, Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն - 1903, Բասեն), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչիկ Մարտիրոսյանը ծնվել է 1875 թվականին, Բուլղարիայի Շումեն քաղաքում։ Մարտական անունը եղել է Շումենցի Խաչիկ։ Մասնագիտությամբ բժիշկ է եղել։
1903 թվականին կնոջն ու որդուն Շումենում թողնելով մեկնել է Կարս, այնտեղից Սասուն անցնելու և ժողովրդին օգնելու նպատակով։ 1903 թվականին, երբ կազմվել են Խանի ու Օննիկ Նևրուզի ֆիդայական խմբերը, բժիշկն ասել է. «Մեռաք` ես ձեզի հետ, վիրաւորուեցաք՝ ձեզի պահապան», և դեղորայքի պայուսակը ուսին միացել է ֆիդայիների խմբին։ 1903 թվականին Բասենի կռիվների ժամանակ եղել է առաջին զոհերից՝ 28 տարեկանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Ա. հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճելըս, 1992։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։