Խաչատուր Դեովլեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Դեովլեթյան (Տէվլեթյան Խաչիկ)
Ծնվել է1868
ԾննդավայրԱն­կա­րա­յի նա­հան­գ, Կեսարիա
Մահացել է1915
Ազգությունհայ
ԿրթությունԷվե­րե­կի ազ­գա­յին վար­ժա­րա­ն
Կ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՍեբաստիա­յի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ց

Խաչատուր Դեովլեթյան (Տէվլեթյան Խաչիկ) (1868, Անկարայի մարզ, Թուրքիա - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Դեովլեթյանը ծնվել է 1868 թվականին, Կեսարիայի գավառի Էվերեկ գավառակի կենտրոն Էվերեկ ավանում, որի վաճառականությունը, ճարտարարվեստն ու կրթությունը հայերի ձեռքին էին։ Հայրը՝ Դեովլեթ աղան, հայտնի վաճառական էր և առևտրական կապերով կապված էր Կեսարայի ու Կարինի հետ (ըստ Ալպոյաճյանի՝ վիրաբույժ էր)։ Նախնական կրթությունն ստացել է Էվերեկի ազգային վարժարանում։

Այնուհետև ավարտել է Մարզվանի Անատոլիա քոլեջը, ապա՝ Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ և Փենսիլվանիայի համալսարանի (Ֆիլադելֆիա քաղաք) բժշկական ֆակուլտետում ուսանել, մասնագիտացել վիրաբուժության գծով և գործնական հմտություններ ստացել տեղի հիվանդանոցում։

Վերադառնալով ծննդավայր, եղել է տեղի միակ բժիշկը և կարճ ժամանակում հմուտ վիրաբույժի և սիրված ազգային գործչի համբավ ձեռք բերել։ 1914 թվականին, Առաջին համաշ խարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ-վիրաբույժ ծառայել Սեբաստիայի զինվորական հիվանդանոցում։ 1915 թվականի հուլիսի 14-ին, Սեբաստիայից տարագրության ճանապարհին՝ Դերինդերեում («Խո­րը ձոր»), Սեբաստիայի նահանգապետ Մուամմերի հրահանգով սպանվել է չարչարանքների ենթարկվելով՝ 47 տարեկանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ Կեսարիոյ, հ.Բ. Գահիրէ, 1937։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Հին եւ նոր Կեսարիա։ Յուշամատեան, Փարիզ, 1989։
  • Շահբազյան Հ., Միրզոյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։