Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՊՄՀ գիտական գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակհամալսարանական գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է1922 թվական
ՏեղադրությունԵրևան
ՀասցեՏիգրան Մեծի 17
Այլ տվյալներ
ՏնօրենՏիգրան Պետրոսյանց
Կայքmankavarzh.do.am

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարան, համալսարանական գրադարան, որը գտնվում է Երևանում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքում։

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը հիմնադրվել է 1922 թվականին՝ 190 կտոր գրականության ֆոնդով։ Հանրային գրադարանից (հետագայում` Ալ. Մյասնիկյանի անվան, ներկայումս` ՀՀ ազգային գրադարան) և Երևանի պետական համալսարանից նորաստեղծ գրադարանին տրամադրվել է շուրջ 4000 օրինակ գիրք[1]։

Առաջին գրադարանապետ Մուշեղ Գասպարյանի ջանքերով Սուրբ Էջմիածնի Մատենադարանից բերվել է ևս 1000 օրինակ հայագիտական և պատմագիտական գրականություն։ Նա գործուղվել է Մոսկվա, հանդիպել Ն. Կ. Կրուպսկայային և խնդրել գրադարանը մտցնել պարբերաբար տպագիր արտադրանքի իրավունք ստացողների ցանկի մեջ։ 1937-1939 թվականներին գրադարանը մտցվել է գրադարանների այդ ցուցակի մեջ, ստացել անվճար և վճարովի պարտադիր օրինակներ Մոսկվայի և Երևանի գրապալատների միջոցով։

Առաջին գրադարանապետին փոխարինել են տնօրեններ, Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի գրադարանային ֆակուլտետի շրջանավարտ Դուխիկ Մովսիսյանը (մինչև 1961 թվականը, նրա օրոք գրքային ֆոնդը հասել է 134.000-ի), ՀԽՍՀ վաստակավոր գրադարանավար Ադրինե Աբելյանը (1961-1995 թվականներին), Տիգրան Հովհաննիսյանը (1995-2009 թվականներին)։ 2009 թվականի նոյեմբերի 2-ի հրամանով գրադարանի տնօրեն է նշանակվել մատենագետ, պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը[2]։ 2009 թվականի դեկտեմբերի 16-ի հրամանով նա ընդգրկվել է Համալսարանի գիտական խորհրդի կազմում։

Գրադարանային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանն աշխատում և զարգանում է համալսարանի ռազմավարությանը զուգահեռ։ Գիտական գրադարանը ապահովում է կրթական և գիտական գործընթացները, գրադարանային ֆոնդերի ձևավորումը՝ համալսարանի պրոֆիլին համապատասխան, հղումային մատենագիտական ապարատների և տվյալների բազաների կազմակերպում, և տեղեկատվական սպասարկում։ Գիտական գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ սպասարկման բաժինը և ընթերցասրահերի բաժինը։

Սպասարկման բաժինը կատարում է հետևյալ գործառույթները՝

  1. Գրանցում է ընթերցողներին, կազմակերպում է պատշաճ սպասարկում, մատուցում է տեղեկատվություն ընթերցողներին գրականության որոնման, պատվիրելու, տեղեկատու ապարատից օգտվելու, նոր նյութերին իրազեկ դառնալու գործընթացի վերաբերյալ։
  2. Ապահովում է գրքերի առձեռն և շրջանառու ֆոնդերի ձևավորմում, կազմակերպում գրականության պաշարների մշակում։

Ընթերցասրահները տեղակայված են ֆակուլտետներում ըստ գիտության ճյուղերի՝ հումանիտար, բնագիտամաթեմատիկական, բանասիրական, պատմական գրականության։ Այստեղ տեղադրված ու համացանցին միացված են 46 վերջին սերնդի համակարգիչներ, առկա են տեսալսողական սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Աշխատում են նաև լսարան ընթերցասրահներ մատենագիտության, լրատվության, թանգարանագիտության, երաժշտական ֆակուլտետներում, ինչպես նաև «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում, Պուշկինի անվան ռուսաց լեզվի լսարանում, համալսարանի դպրոցում։ Գրադարանի ընթերցասրահներում աշխատում են ոչ միայն ուսանողներ, այլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլ բուհի ուսանողներ, ասպիրանտներ, դրսեկ ընթերցող քաղաքացիներ։

«Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխություն

Գիտական գրադարանը, մատուցելով ավանդական ծառայություններ, պատրաստել է սեփական էլեկտրոնային շտեմարան, որի գաղափարի իրագործմանը հաշվի են առնվել օգտվողների պահանջները։ Այն բաղկացած է 110 դաշտից։ Ընդհանուր առմամբ դրանցում ընդգրկված են ավելի քան 12000 միավոր էլեկտրոնային գրքեր։ Գրադարանի գրքային ֆոնդը ներկայում կազմում է 510.000 օրինակ։ Գրականությունը հիմնականում դասագրքեր են, ձեռնարկներ, ուսումնամեթոդական գրականություն։ Գրադարանը ընթերցողներին ապահովում է պարբերական մամուլով և գիտատեսական ամսագրերով։ Գրադարանում պահվում են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ՝ մանկավարժության և հոգեբանության թեմաներով։ Ընթերցողները կարող են օգտվել նաև տարբեր գիտությունների գծով սեղմագրերից։ Գրադարանն ունի 25 հնատիպ (24 հայերեն, 1 ռուսերեն), ավելի քան 5000 հազվագյուտ գրքեր, այդ թվում մանկավարժության և հոգեբանության վերաբերյալ նախախորհրդային գրքեր ռուսերեն լեզվով, նախախորհրդային հայկական ամսագրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. info@fractal.am, Fractal Creative,. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարան». Etchmiadzin Library. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Մանկավարժ.do.am - Մեր մասին». mankavarzh.do.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.