Խայթվածը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայթվածը
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, մարդագայլ հեռուստահաղորդում և ֆենթզի հեռուստասերիալ
Երկիր Կանադա
ՀիմքWomen of the Otherworld?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Լաուրա Վանդերվուրտ, Գրեյսթոն Հոլթ, Գրեգ Բրայք, Սթիվ Լանդ, Ջենել Ուիլյամս, Ջեյմս ՄակԳաուեն և Նատալի Բրաուն
ԵրաժշտությունTodor Kobakov?
Նկարահանման վայրՏորոնտո
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ33
Էկրաններին էհունվարի 13, 2014 և հունվարի 11, 2014-ից ապրիլի 18, 2016
ՀեռուստաալիքCTV Sci-Fi Channel?
ԴիստրիբյուտորEntertainment One և Նեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Խայթվածը» (անգլ.՝ Bitten), կանադական հեռուստասերիալ, որն ստեղծվել է կանադացի գրող Քելլի Արմսթրոնգի «Այլ աշխարհի կանայք» վիպաշարի հիման վրա։ Խայթվածը վեպը (ISBN 0-679-31061-4) այդ շարքի առաջին գիրքն է՝ հրատարակված 2001 թվականին։

2014 թվականի մայիսին Space հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով, իսկ 2014 թվականի դեկտեմբերին պաշտոնապես հայտարարվել է հեռուստասերիալի վերադարձի մասին, որը կայացել է 2015 թվականի փետրվարի 7-ին[1]։ 2015 թվականի մայիսի 22-ին Space հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երրորդ եթերաշրջանով[2], որը դարձել է եզրափակիչ։ Երրորդ եթերաշրջանն ավարտվել է 2016 թվականի ապրիլին[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Մայքլսը հնարավոր է, որ աշխարհում միակ կինն է, որը կարողացել է ողջ մնալ մարդագայլի խայթոցից, փորձելով փախչել իր իրական էությունից, նա փորձում է ընդհանրապես չվերածվել գայլի և ապրել սովորական մարդկային կյանքով՝ որպես լուսանկարիչ աշխատելով Տորոնտոյում, հանդիպելով տղայի հետ, սակայն Սթոունհեյվնից եկած լուրը ստիպում է նրան վերադառնալ հին կյանքին։ Դա նշանակում է, որ նա պետք է հանդիպի այն մարդուն, ում նա սիրել է և ում պատճառով էլ փախել է Տորոնտո։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Դեր Նշում
Լորա Վանդերվորտ Ելենա Մայքլս Գլխավոր (33 էպիզոդ)
Գրեյսթոն Հոլթ Քլեյթոն Դենվերս Գլխավոր (33 էպիզոդ)
Գրեգ Բրայք Ջերեմի Դենվերս Գլխավոր (33 էպիզոդ)
Սթիվ Լանդ Նիք Սորենտինո Գլխավոր (33 էպիզոդ)
Մայքլ Քսավյեր Լոգան Ջոնսոն Գլխավոր (21 էպիզոդ)
Ջենելլ Ուիլյամս Ռեյչել Սատտոն Երկրորդական (20 էպիզոդ)
Փոլ Գրին Ֆիլիպ ՄաքԱդամս Երկրորդական (11 էպիզոդ)
Նատալի Բրաուն Դիանա ՄաքԱդամս Երկրորդական (10 էպիզոդ)
Մայքլ Լաքեթ Դանիել Սանտոս Երկրորդական (9 էպիզոդ)
Ֆիոնա Հայեթ Շերիֆ Քարեն Մորգան Երկրորդական (8 էպիզոդ)
Դենիել Քեշ Ռոման Նավիկև Երկրորդական (7 էպիզոդ)
Քերթիս Քարավաջո Թոմաս Լեբլանկ Երկրորդական (7 էպիզոդ)
Պաուլինո Նյունս Անտոնիո Սորենտինո Երկրորդական (6 էպիզոդ)
Պասկալ Լանգդեյլ Կարլ Մարսթեն Երկրորդական (6 էպիզոդ)
Ջեյմս ՄաքԳոուն Ջեյմս Ուիլյամ Երկրորդական (5 էպիզոդ)
Ջոել Քելլեր Փիթեր Մայերս Երկրորդական (4 էպիզոդ)
Նոա Դենբի Զաքարի Քեյն Երկրորդական (4 էպիզոդ)
Շերի Միլլեր Օլիվիա ՄաքԱդամս Երկրորդական (4 էպիզոդ)
Քրիստոֆեր Ռոգան Փոլ Օ'Նիլ Երկրորդական (4 էպիզոդ)
Էվան Բուլիունգ Բրեքսթոն Երկրորդական (4 էպիզոդ)
Նոյ Քեփի Թրևիս Երկրորդական (4 էպիզոդ)
Քրիս Ռաց Ջեք Երկրորդական (4 էպիզոդ)
Պատրիկ Գարրոու Վիկտոր Օլսոն Երկրորդական (4 էպիզոդ)
Մարկ Բենդավիդ Սքոթ Երկրորդական (3 էպիզոդ)
Իվ Հարլոու Էմբեր Երկրորդական (3 էպիզոդ)

Մշակում և արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը արտադրող ընկերություններն են «Hoodwink Entertainment»-ը, «No Equal Entertainment»-ը, «eOne»-ը, «Bell Media»-ն։ Հիմնական նկարահանումներն անցկացվել են Կանադայի Տորոնտո քաղաքում, որտեղ էլ ըստ սյուժեի կատարվում են հեռուստասերիալի դեպքերը։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը ստացել է խառը արձագանքներ։ Metacritic-ը հիմնվելով ութ արձագանքների վրա, տվել է հեռուստասերիալին 59 միավոր՝ ըստ «խառը կամ միջին արձագանքների»[5]։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալն ունեցել է 348,000 դիտորդ հեռարձակման ժամանակ, ինչն էլ նշանակում է, որ այն բոլոր ժամանակներում Space հեռուստաալիքի ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալն է[6]։

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Syfy հեռուստաալիքը ստացել է իրավունք ԱՄՆ-ում հեռուստասերիալը հեռարձակելու համար[7], պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարին[8]։ Ավստրալիայում պրեմիերան կայացել է 2015 թվականի օգոստոսի 8-ին FOX8 հեռուստաալիքով[9]։ SyfyUK-ն սկսել է հեռարձակումը 2016 թվականի մայիսի 19-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дата премьеры второго сезона «Укушенной»». Channel i. 19 декабря 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  2. «Space продлил сериал "Укушенная" на 3 сезон». 23.05.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  3. Kondolojoy, Amanda (2015 թ․ հունիսի 29). «'Bitten' Renewed for Third Season on Syfy». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  4. DarkUFO (2015 թ․ դեկտեմբերի 9). «Bitten - Season 3 will be the last». SpoilerTV.
  5. «Bitten : Season 1». Metacritic. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  6. «BITTEN Sinks its Teeth into Viewers as Sexy Thriller Becomes Space's #1 Original Series, Ever» (Press release). 2014 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «Syfy Acquires New Original Werewolf Drama Series "Bitten" from Entertainment One» (Press release). Syfy. 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին – via The Futon Critic.
  8. «Syfy's New Lineup of Sexy Supernatural Dramas Heats Up Mondays Beginning January 13 from 8-11PM» (Press release). Syfy. 2014 թ․ հունվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին – via The Futon Critic.
  9. Purcell, Charles (2015 թ․ հուլիսի 30). «New this week (Aug 3): Rogue, Jonathan Strange, Bitten, 7 Days In Hell and live sport». The Green Room. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]