Խաղիկներ
Խաղիկներ, դարեր շարունակ բանավոր՝ երգի միջոցով փոխանցված բանահյուսական ստեղծագործություններ։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղիկները հիմնականում քառատող երբեմն՝ եռատող («Գացի արտեր, բռնի լոր») երգեր են, որոնք ճանաչվում նե կա՛մ սկզբնատողով, կա՛մ կրկնվող տողով (եթե կա)։
Տարբերում են սիրային, կատակային, աշխատանքային, կենցաղային և այլ խաղիկներ։ Պայմանավորված բարբառի առանձնահատկություններով՝ կարող են ունենալ բազմաթիվ տարբերակներ, ենթարկվել զանազան փոփոխությունների։ Ժողովրդական երգաստեղծության մեջ «խաղ» բառը երբեմն փոխարինվում է «տաղ»-ով։
Խաղիկները սերտաճում են պարերգերի հետ. պատահական չէ, որ պարերգերը նախապես կոչվել են «խաղք երգոց»։
Հաճախ հանդիպում են «թափառիկ» խաղիկներ, որոնք համապատասխան հանգերի քանակի դեպքում կարող են մի պարերգից մյուսն անցնել։
Խաղիկների բազմաթիվ օրինակներ գրառվել են Գարեգին Սրվանձտյանցի, Գևորգ Շերենցի, Մանուկ Աբեղյանի, Անահիտ Բրուտյանի, Կոմիտասի և այլոց ջանքերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |