Խաղաղ ներթափանցում
Խաղաղ ներթափանցում (անգլ.՝ Peaceful penetration), Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավստրալիական հետևակի մարտավարության ձև։ Այս մարտավարությունը օգտագործել են նաև Նոր Զելանդիայի զորքերը։ Խաղաղ ներթափանցումը միջանկյալ մարտավարություն է խրամատային մարտարշավի և պարեկության միջև։ Նպատակը նույնն է, ինչը որ խրամատային մարտարշավինն է՝ ռազմական հետախուզություն և չեզոք գոտու վերահսկում։ Հավելյալ նպատակը հակառակորդի ուղեկալների գրավումն է, տարածքներ գրավելու հեռահար նպատակով[1]։ Եզրը հայտնի է դարձել պատերազմի սկբից անմիջապես առաջ։ Բրիտանական մամուլը նկարագրել է գերմանական առևտրի Բրիտանիա թափանցելու շարունակությունը։ Բրիտանական թերթերը գրել էին, որ Գերմանիան մարտնչելու կարիք չունի, քանի որ Մեծ Բրիտանիան գրավելու է խաղաղ ներթափանցմամբ։ Եզրը թարգմանվել էր ֆրանսերենից, որով նկարագրվում էին առանց այլ գաղութատեր երկրների վնաս տալու Ֆրանսիայի Թունիսից կամ Մարոկկոյից տարածքներ գրավելը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականի կեսերին, Գերմանիայի գարնանային հարձակումից հետո ավստալական զորքերը սկսել են հարձակողական պարեկություն չեզոք գոտում։ Քանի որ ճակատային գիծը բավականին ամրացված չէր, ավստալացի հետևակայինները կարողացել են գերմանացիների կողմ և հայտնվել նրանց ուղեկալի երևում։ Սրա շնորհիվ ուղեկալի գրավումը կատարվեց արագ և առանց մեծ ջանքերի։ Այս մարտավարությունը օգտագործելու փաստը հայտնի դարձավ 1918 թվականի ապրիլի 5-ին։ Խաղաղ ներթափանցման մարտավարությունը առաջին անգամ օգտագործել են Ավստրալիայի զինված ուժերի 5-րդ դիվիզիայի 15-րդ բրիգադի 58-րդ գումարտակի զինվորները։ Այս մարտավարությանը դիմել են ավստալական և նոր զելանդական հինգ դիվիզիաների զինվորները։ Որոշ զինվորական ստորաբաժանումներում այս մարտահրավերը որպես մրցում էին օգտագործում։ Ավստրալիական 41-րդ գումարտակի զինվորները մրցում էին, թե ով ավելի շատ գերմանացի ռազմագերի կբռնի[2][3]։ Նման մարտավարություն օգտագործվել է 1917 թվականին Մեսինի գործողության ժամանակ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ C.E.W. Bean The Australian Imperial Force in France, 1916. Official History of Australia in the War of 1914–1918.. — 12-е. — Канберра, Австралия: Australian War Memorial, 1941. — С. 244-ая.
- ↑ C.E.W. Bean The Australian Imperial Force in France during the Allied Offensive, 1918. Official History of Australia in the War of 1914–1918.. — 1-е. — Канберра, Австралия: Australian War Memorial, 1942. — С. 47-ая.
- ↑ John Laffin Guide to Australian Battlefields of the Western Front 1916–1918. — Kenthurst, New South Wales: Kangaroo Press, 1992. — С. Страница 93-я. — ISBN 0-7318-0855-X
- ↑ C.E.W. Bean The Australian Imperial Force in France during the Allied Offensive, 1918. Official History of Australia in the War of 1914–1918.. — 1st. — Canberra, Australian Capital Territory: Australian War Memorial, 1942. — С. 42-ая.