Խալիդ ալ-Կարակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալիդ ալ-Կարակի
Ծնվել է1946[1]
Քաղաքացիություն Հորդանան
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Մասնագիտությունգրող
ԱշխատավայրՀորդանանի համալսարան
ԱնդամությունRoyal Committee for Jerusalem Affairs?

Խալիդ Աբդելազիզ Սուլեման ալ-Կարակի (Khaled Abdelaziz Sulaiman al-Karaki, 1946[1]), հորդանանցի հեղինակ, բանաստեղծ, ակադեմիկոս և քաղաքական գործիչ[2]։ 1989-1991 թվականներին եղել է Հորդանանի մշակույթի նախարար, 1995-1996 և 2010-2011 թվականներին՝ երկրի փոխվարչապետ, 2002-2006 թվականներին՝ Ջարաշի համալսարանի ղեկավար, 2007-2010 թվականներին՝ Հորդանանի համալսարանի ղեկավար։ Նախագահում է Հորդանանի արաբական ակադեմիան[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիդ ալ-Կարակին ծնվել է 1946 թվականին, Հորդանանում[4]։ Ամուսնացած է եղել գրող Ինսաֆ Քալաջիի հետ[5]։ Արաբերենի բակալավրի կոչում ստացել է 1969 թվականին՝ Հորդանանի համալսարանից, արաբերենի և գրականության մագիստրոսի կոչում՝ 1977 թվականին, նույն համալսարանից։ Փիլիսոփայության թեկնածուի կոչում ստացել է 1980 թվականին՝ Քեմբրիջի համալսարանի արևելագիտության բաժնում[2][4][6]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի դեկտեմբերից մինչև 1991 թվականի հունվար պաշտոնավարել է որպես Մշակույթի նախարար, 1991 թվականի հունվարից մինչև նույն թվականի հունիս՝ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, 1991 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր՝ Մշակույթի և տեղեկատվության հարցերով նախարար[2] and Minister of Culture and Higher Education (October 1991 - November 1991).[2][7], 1995 թվականի հունվարից մինչև 1996 թվականի փետրվար եղել է փոխվարչապետ և տեղեկատվության նախարար[2], 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի հունվար՝ փոխվարչապետ և Կրթության նախարար[2][8]։ 2011-2013 թվականներին եղել է Հորդանանի սենատի անդամ[2]։

1990-ական թվականներին եղել է Հաշիմյանների դինաստիայից Հորդանանի թագավոր Հուսեյն I Իբն Թալալի քաղաքական խորհրդականը[2]։ Երկու անգամ նախագահել է Հաշիմյանների թագավորական պալատը (1992-1993 և 2011 թվականի մարտից հոկտեմբեր)[2][9]։

Ակադեմիական և գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997–2000 թվականներին Ալ-Կարակին Պետրա համալսարանում եղել է արաբերենի պրոֆեսոր[4], 2002-2006 թվականներիին նախագահել է Ջարաշի համալսարանը[2], 2007 թվականի մայիսից մինչև 2010 թվականի հուլիս՝ Հորդանանի համալսարանը[2][4][10]։

1985-1990 թվականներին եղել է Հորդանանի գրողների ընկերության ղեկավար[2], 2000-2002 թվականներն՝ Հորդանանյան մամուլի հիմնադրամի նախագահ (Al-Rai թերթ)[2], 2000 թվականից՝ «Al-Albeit» իսլամական մտքի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուսեյն թագավորի գերազանցության առաջին կարգի մեդալ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 «Prof. Khaled Al-Karaki». University of Jordan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. Jordan Times.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «UJ's Successive Presidents: Prof. Khalid AlKaraki». University of Jordan. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Commentary on Dr Usamah Fawzi's papers - By Nabil Gharfeh, Jordan Vista - Jordan Vista». vista.sahafi.jo. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Jordan politics.
  7. Jerusalem and Its Role in Islamic Solidarity by Y. Reiter.
  8. Queen Rania official website.
  9. bloomberg.
  10. Japanese embassy in jordan Արխիվացված 2023-11-05 Wayback Machine.