Jump to content

Խաբերտիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաբերտիոզ, որոճողների, առավելապես՝ ոչխարների ինվազիոն հիվանդություն։ Հարուցիչները Chabertia ovina կլոր որդերն են, որոնք մակաբուծվում են հաստ աղիներում։ Կենդանիները վարակվում են խոտի կամ ջրի հետ ինվազիոն թրթուրները կուլ տալուց։ Հիվանդությունը դրսևորվում է խիստ հյուծումով, բրդի գզգզվածությամբ և բրդաթափությամբ, սակավարյունությամբ և լուծով։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինվազիոն թրթուրների հայտնաբերում՝ կղանքի նմուշներում նրանց աճեցումից հետո։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենոթիազին՝ խտացրած կերերի խառնուրդում կամ առանձին՝ բոլյուսների ձևով՝ ալյուրից կամ ջրային կախույթից՝ էմուլգարարների հետ (ալյուրի եփուկ, օսլա, ժելատինի 1%-անոց լուծույթ, բենտոնիտ, օճառ), ֆորմալինի 1%-անոց լուծույթ՝ խորը հոգնաների ձևով, նիլվերմ (ենթամաշկային կամ ներքին ընդունման), մեբենդազոլ՝ 10%-անոց գրանուլատի ձևով (մեբենետ)՝ կերի հետ, պանակուր (ֆենբենդազոլ) հատիկներում (փոշիներում)՝ կերի հետ, կախույթի ձևով ներքին ընդունման համար։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառների ճիճվաթափություն՝ արածեցումից առաջ, արոտային շրջանում՝ ֆենոթիազինի խառնուրդ կերակրի աղի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։