Խաբեբա ագռավը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաբեբա ագռավը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱնդրեյ Կուզնեցով
ՍցենարիստԱլեքսանդր Տատարսկի
ՀնչյունավորումԱլեքսանդր Պոժարով
ՊրոդյուսերԳեորգի Լեոնարդովիչ Վասիլև
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն790 վայրկյան
Թվական2005

Խաբեբա ագռավը, 2005 թվականին «Աերոպլան» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ «Պիլոտ» ստուդիայում ստեղծված ռուսական նկարված մուլտֆիլմ։ Ռեժիսոր Անդրեյ Կուզնեցովը այն ստեղծել է իտելմենական ժողովրդական հեքիաթի հիման վրա։

Մուլտֆիլմը «Գունագեղ քարերի սարը» մուլտսերիալի մաս է։ Մուլտֆիլմի սկզբում «Մենք ապրում ենք Ռուսաստանում՝ Կամչատկայում» պլաստիլինե գրադրվագն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա վաղուց էր։ Շատ ձմեռներ առաջ։ Ծովի ափին՝ բարձր լեռան կողքին՝ յարանգայի մեջ մի շուն էր ապրում։ Ձուկ էր որսում ու եփում ։ Իսկ ծառի վրա ապրում էր ագռավը։ Յարանգա նա երբեք չէր ունեցել և աշխատել չէր սիրում։ Ամեն ինչ հարևաններից էր գողանում։ Մի օր ագռավը ուզում է խեցգետին բռնել, սակայն խեցգետիններն են բռնում նրան։ Բռնում են և բաց չեն թողնում։ Ագռավը խոստանում է նրանց համեղ ձուկ և թռչում հեռու։

Իսկ շունը շատ ձկներ է որսում և բերում իր յարանգա։ Ագռավը նույն պահին ասում է շանը․ «Իսկ այնտեղ՝ լեռան հետևում, խեցգետինները կետին են իրար մեջ բաժանում․ նրան ծովն է բերել»։ Հավատում է նրան շունը և վազում, իսկ ագռավը նրա ողջ ձուկն ուտում է։ Վերադառնում է շունը, իսկ ագռավը գոռում է․ «Քո ձուկն աղվեսը տարավ»։ Գնում է շունը և կաթսայով հարվածում աղվեսին։ Սովածանում է ագռավը և որոշում է մի անգամ էլ խաբել շանը։ Ասում է․ «Արի′ գնանք լեռան վրայից սահենք։ Ով ավելի արագ սահի, նա էլ ցանցը կշահի»։ Սահում են լեռան վրայից, և շունը ծովն է ընկնում, իսկ ագռավը թռչում է նրա պաշարը ուտելու։

Մյուս անգամ ագռավը փորձում է խաբել մարդուն, ով սառցանցքում ձուկ էր որսում։ Բայց մարդը հասկանում է, որ ագռավը խաբեբա է և ասում, որ այդ սառցանցքում միայն ագռավի պոչով է լավ ձուկ բռնվում և հեռանում է։ Ագռավը պոչը մտցնում է ջուրը և սկսում երազել, իսկ պոչը սառչում է։

Խեցգետիններն օգնում են շանը սառցաբեկորի վրա լողալով ափ հասնել։ Շունը ագռավին ասում է․ «Դու ինձ խաբեցիր, դրա համար էլ պատժվեցիր»։ Խեցգետինները ևս չէին սիրում խաբեբաներին։ Տեսնելով աղվեսին՝ ագռավն այնպես է տեղից վեր թռչում, որ պոչը պոկվում է։ Իսկ աղվեսը հանում է ագռավի պոչը, որին ձուկ էր կպած և գնում։ Ոչ ոք էլ չի սիրում անբաններին։

Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականին Սուզդալում բացված անիմացիոն ֆիլմի բաց ռուսական XI փառատոնում շահել է պրոֆեսիոնալ վարկանիշով 6-րդ տեղը[1]։
  • 2006 թվականին XI «Ոսկե ձկնիկ» միջազգային մանկական անիմացիոն ֆիլմի փառատոնում «Գունագեղ քարերի սարը» շարքի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Տատարսկին արժանացել է փառատոնի պաշտոնական պարգևին՝ գրան-պրի մրցանակին[2]։

Քննադատի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի դեպ հյուսիսի մասին։ «Խաբեբա ագռավը» իտելմենական հեքիաթը Անդրեյ Կուզնեցովին հիացրել է իր ոճով (երկինքը կենդանիների և թռչունների դրվագում), հեգնանքով (կադրից դուրս ձայնը նուրբ կրկնօրինակում է հյուսիսային ժողովուրդների շփման ձևը), հնչյունաշարով (երաժշտությունը ձայնագրել է նովոսիրբիրական «Բուգոտակ» խումբը)։ Ուրախացնում են գեգերը, որոնք ներդաշնակորեն միահյուսվում են պատմությանը․ «Իսկական խեցգետինները չեն սիրում խաբեբաներին», հայտարարում են հատվածոտանիները, բուրգ են կազմում և ամենափոքրիկ խեցգետինները խփում են ագռավի գլխին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]