Լև Տեր-Օգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Տեր-Օգանով
Ծնվել է1889
Մահացել էանհայտ
Մասնագիտությունդաշնակահար
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա

Լև Գասպարի Տեր-Օգանով (իսկական անունը՝ Լևոն Տեր-Օհանյան, 1889 - անհայտ), հայ երաժիշտ-մանկավարժ, դաշնակահար։ Կոմպոզիտոր Սերժ Սյունու հայրը։ Նյու Յորքի ռուսական փաստաբանական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Տեր-Օհանյանը ծնվել է 1889 թվականին Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի ճեմարանը, կոնսերվատորիան, Սանկտ Պետերբուրգի Շլեսինգերի մանկավարժական դպրոցը և իրավաբանական վարժարանը։ 1915-1921 թվականներին եղել է Ռուսական փաստաբանական ակադեմիայի անդամ։

Դասավանդել է Բաքվի կոնսերվատորիայում, 1921-1923 թվականներին՝ Կոստանդնուպոլսում, հանդես է եկել համերգներով։

1923 թվականից ապրել է Նյու Յորքում, որտեղ հիմնադրել է սեփական դպրոց։

Լև Տեր-Օգանովի մահվան թվականն անհայտ է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Սեդա Սյունի,
  • Որդին՝ Սերժ Սյունի, հայ դաշնակահար, կոմպոզիտոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։