Լևոն Տոնականյան
Լևոն Տոնականյան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Տոնականյան |
Ծնվել է | 1911 մարտի 23 |
Ծննդավայր | Արդահան |
Վախճանվել է | դեկտեմբերի 13, 1941 | (տարիքը 30)
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Լևոն Արամի Տոնականյան (մարտի 23, 1911, Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1941, դեկտեմբերի 13), հայ խորհրդային նկարիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1927-1930 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումում , ավարտել Լենինգրադի գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտը։ Կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, գրաֆիկական աշխատանքների։ Նրան առանձնապես հրապուրել են Երևանի հին ու նոր թաղամասերի գողտրիկ անկյունները, վերակառուցվող մայրաքաղաքի կյանքը։ Լավագույն գործերից են՝ «Սահմանապահներ» կոմպոզիցիան, Կոնդ թաղամասի պատկերները, «Ինքնանկար»-ը (բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահում)։ Տոնականյանի արվեստն աչքի է ընկնում կյանքի ճշմարտացի ընկալմամբ, գեղանկարչական հագեցվածությամբ, ձևերի կառուցիկությամբ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |