Լևոն Նաֆիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Նաֆիլյան
Ի ծնեԼևոն Նաֆիլեան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1877(1877-12-22)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1937(1937-02-21)[1] (59 տարեկան)
Վախճանի վայրՆիս, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1905) և Սենտ Բարբի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներMaison des étudiants arméniens?
 Léon Nafilyan Վիքիպահեստում

Լևոն Նաֆիլյան (դեկտեմբերի 22, 1877(1877-12-22), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 21, 1937(1937-02-21)[1], Նիս, Ֆրանսիա), հայ ճարտարապետ, պրոֆեսոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին ավարտել է Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցը։ 1910 թվականին Նաֆիլյանի և ճարտարապետ-նկարիչ Հրանտ Գազանճյանի նախագծերով Կահիրեում կառուցվել են Նահապետյանների տունը, իշխանուհի Սուլինայի ապարանքը, Ալեքսանդրիայում՝ Իբրահիմ փաշայի ամառանոցը, Կ. Պոլսում՝ «Շիրքեթ խայրի» նավային ընկերության Ղալաթիայի պաշտոնատեղին, «Միլլի» ապահովագրական ընկերության կենտրոնատեղին։ Առաջին աշխարհամարտից (1914-1918) հետո բնակվել է Փարիզում, զբաղվել է նաև նկարչությամբ[2]։

Նաֆիլյանի նախագծերով կառուցվել են

  • Հայ ուսանողների տունը Փարիզում
  • Հալեպում «Պարոն» հյուրանոցը
  • Հալեպում առևտրային բանկի շենքը
  • Երևանում Մարի Նուբար երկհարկ ակնաբուժարանը (1927)
  • Հայ եկեղեցու Կահիրեի առաջնորդարանի երկհարկ շենքը
  • Նաֆիլյանի գլուխգործոցը Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1927)
  • Փարիզի «Անի» հայ արվեստագետների խմբակցության անդամ (1926)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_nafilyan_levon
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.