Jump to content

Լևոն Խուրշուդյան (զինծառայող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Գևորգի Խուրշուդյան
Դեկտեմբեր 17, 2001- Հոկտեմբեր 19, 2020 (18 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Երևան
Մահվան վայրԱրցախ Մարտունի, Արցախ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2020-2022
ԿոչումՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Կրտսեր սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2020)
Պարգևներ

3-րդ կարգի հրետանավորի շքանշան

Արիության մեդալ

Լևոն Գևորգի Խուրշուդյան՝ (դեկտեմբերի 17, 2001(2001-12-17), Երևան, Հայաստան - հոկտեմբերի 19, 2020(2020-10-19), Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ, պարգևատրվել է «3-րդ կարգի հրետանավոր» շքանշանով և Արիության մեդալով։ Զոհվել է հոկտեմբերի 19-ին, սեպտեմբերի 27-ին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1][2], Մարտունու կողմից տեղակայված դիրքերը պաշտպանելիս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Գևորգի Խուրշուդյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 17-ին, Երևանում։ Կրթությունը ստացել է՝ Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոցում, այնուհետև 2014 թվականին ընդունվել է՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարան։ Միջնակարգ ուսումը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո, 2019 թվականին ընդունվել է Հայ֊ռուսական համալսարան КТЭС (Конструирования и технологии электронных средств) բաժին։ Ընտանիքի միջնեկ որդին էր, ուներ երկու եղբայր, մեկ քույր։

Զինվորական Ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Խուրշուդյանը մեկնել է պարտադիր ժամկետային զինծառայության 2020 թվականի հունվարի 16-ին։ Նախնական ծառայության ժամանակ վերապատրաստվել է որպես հաշվարկի հրամանատար, այնուհետև ստանալով կրտսեր սերժանտի կոչում, մեկնել է հիմնական ծառայության Ստեփանակերտ։ Պատերազմը սկսվելուն պես նրանց վաշտը մեկնել է Մարտունու դիրքեր,որտեղ էլ ծառայակից ընկերների հետ կռվել էն մինչև վերջին շունչը։

Պատերազմում իր դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Սեպտեմբերի 27-ին լույս առավոտյան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Հենց այդ ժամանակ Լևոնը հանձն է առել գռադի հրամանատարի պատասխանատվությունը ու մոտ 23 օր, իր հաշվարկը տարբեր ձևերով փախցնելով աթս-ներից ու տարբեր կամիկաձեներից ու բայրակթարներից, որոնց համար ի սկզբանե շատ հեշտ է թիրախավորել մեծ ու տեսանելի գռադերին, եղել է Արցախի ամենաթեժ կետերում, ոչնչացրել է թշնամու շատ մեծ թվով միավորումներ ու հետևակ, միաժամանակ իր ընտանիքին հանգստացնելով, որ ինքը շատ ապահով վայրում է, ու իրեն ոչինչ չի սպառնում։

Նելլի Գասպարյանի հուշերից՝

«Մեզ ասում էին խելագար, խելառներ, գժեր, մենք թքած ունեինք։ Մինչդեռ հիմա մենք իրապես խելագարվել ենք։ Մեկ տարուց ավել է, ինչ Լևոնի ֆիզիկական ներկայությանը կարոտ ենք մնացել։ Նա դեռ կա՝ ամեն մեկիս մեջ, մի քիչ-մի քիչ. դրա համար էլ ԿԱրոտ է դարձել։

Սովորական է դարձել ապրել բթության, անշարժության և ընկճախտի մեջ։ Բոլորս ուժ գտանք, երբ լսեցինք մահվան ճիչը, երբ այրում ու մոխրեցնում էինք մեր ներսում թառամած հույսերը, երբ հասկացանք, որ ուժը ցավով է տրված։

Ամեն ինչ սովորական է դարձել, բացի ոչինչից։

«Այս կյանքում անհնարին ոչինչ չկա, Լևոն ջան».

«Ոչ, մամ, կա։ ԺԱՄԱՆԱԿԸ. մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը»։

Իրոք որ, Լևոնը միշտ իրավացի էր։»

Հատված Բացակա հենասյունը աշխատանքից։

Հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Խուրշուդյանի մարմինը ննջում է Եռաբլուր զինվորական պանթեոնում, մյուս հերոս տղաների հետ միասին։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել՝ Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. LLC, Academy Of Development. «Հաղորդագրություն | ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք». nkrmil.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Asekose». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.