Լևոն Գըլըճյան
Ծնվել է | մոտ 1885 |
---|---|
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1918 |
Մահվան վայր | Բանդրմա |
Մահվան պատճառ | Ժանտախտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Լևոն Գըլճյան (Գլըճյան, Գլլըչյան) (մոտ 1885, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1918), հայ բժիշկ, հոգեբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտ 1885 թվականին, Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղամասում։
1908 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։
1908-1912 թվականներին ներքին հիվանդությունների բաժնի մնայուն օգնական բժիշկ է աշխատել Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում։
1909 թվականին Կիլիկիայի աղետից հետո «Կարմիր խաչի» բժշկական խմբի հետ մեկնել է Ադանա և բազմաթիվ վիրավորներ բուժել։
Հայ հեղափոխական դաշնակցության դարասկզբի հայտնի գործիչներից է։ Եղել է ՀՅԴ Կ. Պոլսի պատասխանատու մարմնի (կենտրոնական կոմիտեի) անդամ։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել Բրուսայի նահանգի Բանդրմա քաղաքի զինվորական հիվանդանոցի զինվորական բժիշկ՝ փոխ-բժշկապետի պաշտոնով։
1918 թվականին, Բանդրմայում մահացել է ժանտախտից՝ մոտ 33 տարեկանում։
Ըստ այլ տպագիր աղբյուրների՝ զոհվել է օսմանյան բանակի կազմում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թէրզեան Յակոբ Յ., Կիլիկիոյ աղէտը, Կ. Պոլիս, 1912։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Ա. հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճելըս, 1992։
- Գրիգորյան Սասուն, «Հավերժության լուսամատյան», Ե., 2002։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։