Լևաշովների տուն (Մոսկվա, Պոկրովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Լևաշովների տուն
Basmanny District, Moscow, Russia - panoramio (407).jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Լևաշովների տուն (ռուս.՝ Дом Левашовых), պատմական շենք Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում (Պոկրովկա փողոց, տուն 1/13/6, շինություն 2)։ Կառուցվել է 18-րդ դարի ապարանքի հիման վրա[1]։ Լևաշովների տունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար՝ 7736666000)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1740-ական թվականներին իշխանուհի Մ. Ս. Գոլիցինան Պոկրովկայում կառուցում է տուն։ Այդ տունը 1798 թվականին գնում են ռուս ազնվական և կոմսական Լևաշովներ ցեղի ներկայացուցիչները։ 1839 թվականից սկսած տան սեփականատերերն են եղել վաճառական Կարզինկինները, որոնք այնտեղ տեղակայել են պատկերասրահ։ 1914 թվականին կալվածաքը գնում է հարստացած գյուղացի Ի. Ն. Շինկովը։ Լևաշովների տան տեղում նա ցանկանում էր կառուցել եկամտաբեր տուն, սակայն այդ ծրագրին խանգարում են Առաջին համաշխարհային պատերազմն ու Հոկտեմբերյան հեղափոխությունը[3]։

1913 թվականին Պոկրովկայի կարմիր գծով Լևաշովների տան դիմացի այգու տեղում կառուցվել է մեկհարկանի թեյի խանութ, որը ծածկել է դեպի փողոցն ուղղված գլխավոր ճակատը[3]։

Լևաշովների տանը որոշ ժամանակ ապրել է Ալեքսանդր Իվանովիչ Գերցենը[3]։

Moscow, Pokrovka 1-6.jpg

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսավերնահարկով երկհարկանի քարե առանձնատունը կառուցվել է կլասիցիզմի ոճով։ Պոկրովկային նայող նրա գլխավոր ճակատը զարդարված է կամար-որմնախորշերով, որոնցում տեղադրված են առաջին հարկի պատուհանները։ Առաջին հարկի կենտրոնական ելունը զարդարված է դորիական օրդերի չորս որմնասյունով։ Էկլեկտիզմի դարաշրջանում դասական համեստ դեկորը փոքր-ինչ վերափոխվել է։ Մասամբ պահպանվել է տան նախասրահի և երկրորդ հարկի կլոր դահլիճի դրվագումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 164. — 412 с. — ISBN 5-274-01624-3
  2. «Жилой дом»։ Վերցված է 2019 Մարտ 7 
  3. 3,0 3,1 3,2 Моя маленькая Москва : знаменитые немцы в российской столице : путеводитель / авт.-сост. Н. Б. Леонова. — Москва : МСНК-пресс, 2014. — С. 63. — ISBN 978-5-98355-109-1