Լևան Բերիանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևան Բերիանիձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 10, 1990(1990-10-10) (33 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
178 սանտիմետր

Լևան Բերիանիձե (վրաց.՝ ლევან ბერიანიძე, հոկտեմբերի 10, 1990(1990-10-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատ ոճի ըմբիշ՝ վրացական ծագումով, 2010 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։

Սպորտային կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերիանիձեի կարիերայում պատանեկան մակարդակում կարևոր ձեռքբերումները տեղի են ունեցել 2008 թվականից։ Մեկ մրցաշրջանի ընթացքում երիտասարդ վրացի ըմբիշը դարձավ աշխարհի և Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ 2010 թվականին Լևանը հասավ ամենամեծ հաջողությունների։ Մոսկովյան Աշխարհի Առաջնությունում Բերիանիձեն կարողացավ հասնել կիսաեզրափակիչ փուլ, որտեղ զիջեց ռուս մարզիկ Բիլյալ Մախովին։ 3-րդ տեղի համար համառ պայքարում Լևանը պարտության մատնեց հունգարացի Դանիել Լիգետիին և դարձավ Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր։ 2011 թվականին Բերիանիձեն հանդես եկավ մի շարք միջազգային մրցույթներում, ընդ որում նրան հաջողվեց դառնալ Աշխարհի չեմպիոն լողափնյա ըմբշամարտում։

Քաշային խնդիրների պատճառով նա հաճախ չէր կարողանում ընդգրկվել ամենածանր քաշային կարգում։ Այդ պատճառով Լևանը որոշում կայացրեց կենտրոնանալ սումոյում հանդես գալու վրա, որտեղ նրա քաշը հասել էր 160 կգ[1]-ի։ 2014 թվականին նա վերադարձավ ըմբշամարտ։ 2014 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ նախագահի հրամանով Բերիանիձեն ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն[2], և ազատվեց զինվորական ծառայությունից։

ՀՀ դրոշի ներքո առաջին նշանակալից սկիզբը Բերիանիձեի համար եղավ Ալեքսանդր Մեդվեդի մրցաշարում, Մինսկում, որտեղ նա հանդես եկավ անհաջող՝ գրավելով միայն 20-րդ տեղը։ Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի ժամանակ Լևանը քառորդ եզրափակիչում զիջեց Ալեքսեյ Շեմարովին։ Այն բանից հետո, երբ բելառուս մարզիկն անցավ եզրափակիչ, Լևանը բրոնզե մեդալի հնարավորություն ստացավ։ Մրցույթի առաջին ռաունդում նա հաղթեց գերմանացի Նիկ Մատյուխինին, բայց որոշիչ մենամարտում պարտվեց հայրենակից Գենո Պետրիաշվիլիին և գրավեց 5-րդ հորիզոնականը։ 2015 թվականին Բերիանիձեն մրցույթի առաջին ռաունդում նորից հաղթեց Նիկ Մատյուխինին, բայց արդեն երկրորդ մենամարտում պարտվեց ապագա չեմպիոն Տախե Ակգյուլին։ Վստահ անցնելով մրցաշարի 2 ռաունդը, Լևանը բրոնզե մեդալի համար մենամարտում հանդիպեց Բիլյալ Մախովին։ Խաղի ժամանակ համառ պայքար չստացվեց, և ռուս մարզիկը հաղթեց 11:0 հաշվով։ Բոլոր չեմպիոնատների վերջնական արդյունքում Լևանը զբաղեցրեց 5-րդ տեղը՝ բերելով Հայաստանի հավաքականի համար առաջին օլիմպիական արտոնագիրը ազատ ոճի ըմբշամարտում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сборная Армении укрепилась грузинским тяжеловесом
  2. Грузинского борца-вольника освободили от службы в армянской армии
  3. Rio 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]