Լևան Աբելիշվիլի
| Լևան Աբելիշվիլի | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 3 (16), 1909 կամ ապրիլի 16, 1909[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մարտի 16, 1974[1] (64 տարեկան) |
| Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | գիտնական և ճարտարագետ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լևան Աբելիշվիլի (վրացերեն՝ ლევან აბელიშვილი, ապրիլի 3 (16), 1909 կամ ապրիլի 16, 1909[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1974[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), էլեկտրատեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական[2][3][4], տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1956), Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ (1961), Վրաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967), վրացական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1909 թվականի ապրիլի 3-ին (նոր տոմարով՝ 16-ին) Թիֆլիսում, ազնվականի ընտանիքում։ Հայրը՝ Գրիգոր Աբելիշվիլին անդրկովկասյան երկաթուղու պետն էր, մայրը՝ Անտոնինա Աբելիշվիլին վրաց առաջին կինոդերասանուհին էր (1916 թվականին նկարահանվել է կինոռեժիսոր Ալեքսանդր Ցուցունավայի «Քրիստինե» գեղարվեստական ֆիլմում, գլխավոր հերոսուհու դերում)[5][6]։
Լևանը 1931 թվականին ավարտել է անդրկովկասյան էներգետիկական ինստիտուտը, դարձել երկաթուղու էլեկտրիֆիկացման գործի առաջամարտիկներից մեկը Վրաստանում և ամբողջ Խորհրդային Միությունում։ Նրա աշխատանքները վերաբերում են էլեկտրական քարշող ուժի արդյունավետության, դրա հաշվարկի, շարժակազմերի ու էլեկտրասնուցման համակարգերի տեսության և երկաթուղու էլեկտրիֆիկացման ասպարեզում գործնական կարևոր նշանակություն ունեցող այլ հիմնահարցերի[7]։
ն վրացական տեխնիկական համալսարանի էլեկտրատրանսպորտի ամբիոնի հիմնադիրն է։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Грузинская энциклопедия: т. I.-Тб., 1997.-ст.28
- ↑ Национальная библиотека парламента Грузии
- ↑ «Скончавшиеся члены-корреспонденты Национальной Академии Наук Грузии(1944—2013)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Антонина Абелишвили». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ ««Кристинэ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Абелишвили, Леван Григорьевич - Метод эпюр средних тяговых нагрузок и его приложения [Текст] : Автореферат дис. на соискание учен. степени доктора техн. наук - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.