Jump to content

Լռության դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի պատմություն
Հին Էստոնիա
Վիկինգների և միջին դարեր
Էստոնիայի դքսություն
Նոր Էստոնիա

Լռության դարաշրջան, Էստոնիայի պատմության մեջ 1934-1938[1] կամ 1940[2] թթ․ ընկած ժամանակահատվածը։ Այս ժամանակաշրջանը սկսվել է 1934 թվականի պետական հեղաշրջումից հետո, որը իրագործեց նախարար Կոնստանտին Պատսը վետերանների միաության շարժումը կանխելու համար։ «Լռության դարաշրջան» տերմինը ներմուծվել է Կարել Էնպալուի կողմից, ով Էստոնիայի նախարարն էր 1938-39թթ․ և այդ ժամանակաշրջանում Էստոնիայի բռնապետ Պատսի հզոր աջակիցն էր։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Եվրոպայի թեժ մթնոլորտում, երբ Ադոլֆ Հիտլերը ավտորիտար հանրապետությունների համար դարձել էր ամբոխահաճո մարդ , Էստոնիայի էլիտան վետերանների միության նման խմբերի շարժումը համարում էր մեծ սպառնալիք։ Պատսը, օգտագործելով 1933 թվականին նոր ընդունված սահմանադրության իշխանությունը, մարտի 12-ին պատերազմական դրություն հայտարարեց։ Նա իր վստահելի աշխատակից Յոհան Լեիդոներին, ով Էստոնիայի անկախության պատերազմի հերոս էր, նշանակեց զինված ուժերի հրամանատար։

Վետերանների կազմակերպություններից շատերը փակվեցին, մոտ 400 անդամներ ձերբակալվեցին, և երկրում կազմակերպված քաղաքական ցանկացած գործունեության հայտարարվեց օրենքից դուրս։ Վետերանների միության բոլոր անդամներին հեռացրին իշխանության կառավարման տեղական օրգաններից, քաղաքացիական ծառայությունից և պաշտպանության լիգայից։ Այս գործողություններին հավանություն տվեց անհաջողակ խորհրդարանը։

Ինչևէ, երբ Պատսը հրաման արձակեց հետաձգել խորհդարանի և պետության գլխի ընտրությունները, որը, համաձայն նոր սահմանադրության, որոշված էր անցկացնել 1934 թվականի գարնանը, գոյություն ունեցող խորհրդարանի կողմից գումարված հատուկ նիստի ժամանակ ընդդիմություն առաջացավ, քանի որ սահմանադրությունը թույլ չէր տալիս հետաձգել ընտրությունները։ Դրան ի պատասխան, նա լիովին հետաձգեց նիստը և շարունակեց կառավարել, մինչև նոր սահմանադրության ընդունումը։ Այսպիսով, Պատսի՝ կառավարությունը իր ձեռքը վերցնելը փաստորեն և իրավաբանորեն հեղաշրջում էր, քանի որ 1934 թվականին գործող սահմանադրությամբ այս պրոցեսը անօրինական էր։

«Լռության դարաշրջան» տերմինը նկարագրում է Պատսի կառավարման շրջանում ընդդիմության լռեցումը։ Ինչևէ, սա նաև արտացոլում է այն, որ ժողովուրդը քաղաքական իրարանցման տասնամյակից հետո հանուն կարգուկանոնի ստիպված էր տանել քաղաքացիական և քաղաքական իրավունքների ճնշումը։ Սակայն նրա օրենքը չափազանց խիստ չէր. գրեթե բոլորը, ովքեր բանտարկվել էին 1934 թվականին, 1938-ին ազատ արձակվեցին։ Երբ 1938 թվականին տեղի ունեցան ընտրությունները 1937 թվականին ընդունված սահմանադրության կարգով, ընդդիմությունից միայն կարողացել էին ընտրվել 26 անդամներ, այն դեպքում, երբ կառավարությունից ընտրվել էր 54 անդամ, որը ապացուցում է, որ էստոնացիների մեծ մասը համակերպվել էր լռության դարաշրջանի հետ։

Դարաշրջանը ավարտվեց 1938 թվականին ժողովրդավարության ազգային վերականգման հետ, կամ էլ 1940 թվականին երկրի խորհրդայնացման հետ մեկտեղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Estonica
  2. Miljan, p. 196.