Էստոնիայի Դքսություն (1561-1721)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Ռևալ | ||||
Լեզու | էստոներեն, գերմաներեն, շվեդերեն | ||||
Կրոն | լյութերականություն |
Էստոնիայի Դքսություն (էստ․՝ Eestimaa Hertsogiriik, շվեդերեն՝ Hertigdömet Estland), շվեդական կայսրության կազմում գտնվող դքսություն։ Ստեղծվել է 1561 թ․, փոխանցվել Ռուսական կայսրությանը 1721 թ․՝ Նիստադի համաձայնագրով, որը վերջ տվեց Մեծ հյուսիսային պատերազմին (1700֊1721 թթ․)։ Դանիական տիրապետության շրջանում ևս երկրամասը կոչվել է Էստոնիայի Դքսություն։
Դքսության տարածքը համընկնում էր ներկայիս Էստոնիայի հյուսիսային մասի հետ։ Երկրամասն ինքնակամ ընդունեց Շվեդական տիրապետությունը՝ վախենալով ռուսական էքսպանսիայից։ Նախապես այն ընդգրկում էր Ռևալ (ներկայիս Տալլին) քաղաքը, Հարյումաա, Լյաենե-Վիրումաա, Ռապլամաա և Յարվամաա շրջանները, իսկ Լյաենեմաան շվեդները գրավեցին 1581 թվականին։
Կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդերս Տորստենսոն (1674-1681 թթ.)
- Աքսել Յուլիուս Դե լա Գարդի (1687-1704 թթ.)
- Վոլմար Անտոն ֆոն Շլիպենբախ (1704-1706 թթ.)
- Նիլս Յոնսոն Ստրոմբերգ աֆ Կլաստորպ (1706-1709 թթ.)
- Կարլ Գուստաֆ ֆոն Նիրոթ (1709-1710 թթ.)
![]() |
Էստոնիայի Դքսություն (1561-1721) Վիքիպահեստում |
---|