Լուսինե Եղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լուսինե Եղյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1995 (27 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՀՊՃՇՀ |
Ժանրեր | բանաստեղծություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մագմա |
Լուսինե Եղյան (դեկտեմբերի 13, 1995, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի։
Ավարտել է Երևանի համար 187 միջնակարգ դպրոցը, 2013 թվականին ընդունվել է ՀՊՃՇՀ-ի Կադաստրային գործ և կիրառական գեոդեզիա բաժինը։ Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Հոգևոր Հայաստան» թերթերում, «Ցոլքեր» հանդեսում, ինչպես նաև մի շարք ինտերնետային կայքերում[1]։
2013 և 2014 թվականներին արժանացել է «Գրեթերթի» պոեզիայի մրցանակին։ 2014 թվականին արժանացել է Լևոն Անանյանի հիշատակին նվիրված «Մուտք» ամենամյա գրական մրցանակաբաշխության «Պոեաիա» անվանակարգի երկրորդ մրցանակին[2]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մագմա, Ե., Անտարես, 2015, 108 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեղծագործությունները «Գրեթերթ»-ում
- Ստեղծագործությունները Գրանիշում
- Ստեղծագործությունները «Գրական թերթ»-ում
- Լուսինե Եղյան. Ճշմարտություն մահվան մասին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լուսինե Եղյանի մասին cultural.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-19-ին։ Վերցված է 2017-08-06
- ↑ Լուսինե Եղյան, Մագմա, Ե., Անտարես, 2015, էջ 107։