Լուսիլա Գամերո դե Մեդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Լուսիլա Գամերո դե Մեդինա
Lucila Gamero.jpg
Ծնվել է հունիսի 12, 1873({{padleft:1873|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:12|2|0}})
Ծննդավայր Դանլի, El Paraíso Department, Հոնդուրաս
Վախճանվել է հունվարի 23, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}}) (90 տարեկանում)
Վախճանի վայր Տեգուսիգալպա, Հոնդուրաս
Մասնագիտություն վիպասան և սուֆրաժիստ
Լեզու Castellano
Քաղաքացիություն Flag of Honduras.svg Հոնդուրաս

Լուսիլա Գամերո դե Մեդինա (իսպ.՝ Lucila Gamero de Medina, հունիսի 12, 1873({{padleft:1873|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:12|2|0}}), Դանլի, El Paraíso Department, Հոնդուրաս - հունվարի 23, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}}), Տեգուսիգալպա, Հոնդուրաս), հոնդուրասցի ռոմանտիկ վիպասան: Առաջին կինն է Հոնդուրասում, որը գրական ստեղծագործություն է գրել և առաջին կինը Կենտրոնական Ամերիկայում, որը վեպեր է հրապարակել: Քննադատ, գրող Լուիս Մարին Օտերոն նրան անվանել է «Հոնդուրասի գրականության մեծն տիկին»: Լուսիլա Գամերո դե Մեդինան ուսանել է բժշկություն և դեղագործություն և, չնայած համալսարանում սովորելու խոչընդոտներին, բժշկության ֆակուլտետի դեկանից ստացել է բժշկության և վիրաբուժության դիպլոմ: Նա ղեկավարել է հիվանդանոց, եղել է տեղական բաժնի բուժաշխատող: Բացի բժշկական և գրական գործունեությունից, Գամերոն եղել է ակտիվ ֆեմինիստ, սուֆրաժիստ, մասնակցել է կոնֆերանսների, ինչպես նաև Հոնդուրասի կանանց կոմիտեի (Comité Femenino Hondureño) հիմնադրման աշխատանքներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսիլա Գամերո դե Մեդինան ծնվել է 1873 թվականի հունիսի 12-ին Հոնդուրասի Դանլի մունիցիպալիտետում՝ Մանուել Գամերոյի և Կամիլա Մոնկադայի ընտանիքում[1]: Միջնակարգ կրթությունը ստացել է Կրթության քոլեջում[2] և ցանկացել է արտերկրում բժշկություն ուսանել, սակայն նրան արգելել են[3]: Լուսիլայի հայրը, ով բժիշկ էր, նրան բժշկություն է սովորեցրել, և նա ուսանել է և՛ բժշկություն, և՛ դեղագործություն[4]՝ աշխատելով հոր կլինիկայում և ընտանեկան դեղատանը[3]: Ավելի ուշ Բժշկական ֆակուլտետի դեկան Դոկտոր Մանուել Գ. Սունգայի կողմից ստացել է բժշկության և վիրաբուժության դիպլոմ[1]: 1924 թվականին նշանակվել է Դանլի հիվանդանոցի ղեկավար, 1930 թվականից եղել է El Paraíso Department-ի առողջապահական տեսուչ[2]:

Գրել սկսել է մանուկ հասակից[5]՝ 1891 թվականից տպագրվելով La Juventud Hondureña (Հոնդուրասյան երիտասարդություն)[1]: Գամերոն առաջին հոնդուրասցի կինն է, որի Amalia Montiel վեպը 1892 թվականին տպագրվել է[4][1] El Pensamiento շաբաթաթերթում[3]: Երկրորդ վեպը՝ Adriana and Margarita (1893), Հոնդուրասում տպագրված առաջին վեպն է[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amelia Montiel (1892)
  • Adriana y Margarita (1893)
  • Páginas del Corazón (1897)
  • Blanca Olmedo (1908)
  • Betina (1941)
  • Aída, novela regional (1948)
  • Amor Exótico (1954)
  • La Secretaria (1954)
  • El Dolor de Amar (1955)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gaitán Nery Alexis (18 May 2014)։ «Lucila Gamero de Medina en su condición de libre-pensadora» (Spanish)։ Tegucigalpa, Honduras: La Tribuna։ Վերցված է 17 August 2015 
  2. 2,0 2,1 Who's Who in Latin America: A Biographical Dictionary of the Outstanding Living Men and Women of Spanish America and Brazil։ Stanford, California: Stanford University Press։ 1935։ էջ 244։ ISBN 978-0-8047-2315-2։ Վերցված է 17 August 2015 
  3. 3,0 3,1 3,2 Rodriguez Glenda Veronica։ «Lucila Gamero de Medina»։ Honduras Escribe (Spanish)։ Վերցված է 17 August 2015 
  4. 4,0 4,1 Alvarenga Carlos (9 December 2013)։ «Año Académico 2014 Lucila Gamero de Medina: Más Allá de Blanca Olmedo» (Spanish)։ Tegucigalpa, Honduras: Presencia Universitaria։ Վերցված է 17 August 2015 
  5. Gamero Roberto (12 June 1973)։ «Biografía de Lucila Gamero de Medina»։ Nacer en Honduras (Spanish)։ Danli, Honduras: Nacer en Honduras։ Վերցված է 17 August 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]