Լուսացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լուսափորից)
Լուսացույց

Լուսացույց, լուսազդանիշ, ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված ազդանշանային օպտիկական սարք։ Լուսացույցները կարգավորում են մարդկանց, ավտոմեքենաների, մոտոցիկլների, հեծանիվների, տրամվայների, տրոլեյբուսների, մետրոյի և երկաթգծի գնացքների, նավերի երթևեկությունը։ Օգտագործվում է նաև ձեռնարկություններում դիսպետչերական ազդանշման համար։ Լինում են 1-5-աչքանի։ Լուսազդանիշում օգտագործվում են կարմիր, կանաչ, դեղին, կաթնագույն, կապույտ ապակիներ։ Լուսազդանիշն ամրացնում են սյուներին, կայմերին, ազդանշանային կամրջակներին, ցածր պատվանդաններին, բարձակներին։ Երկաթուղային լուսազդանիշները լինում են ոսպնյակային և շողարձակային։ Ոսպնյակային լուսազդանիշները յուրաքանչյուր ազդանշանի համար ունի առանձին օպտիկական սարք՝ կազմված էլեկտրալամպից և մի քանի ոսպնյակից, շողարձակայինն ունի մեկ օպտիկական սարք, բայց ավելի բարդ կառուցվածքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսացույց

Առաջին անգամ լուսացույցն օգտագործվել է 1868 թ-ի դեկտեմբերի 10-ին Լոնդոնում պառլամենտի շենքի մոտ։ Նրա գյուտարարը, Ջոն Փիք Նայթը, երկաթգծի սեմաֆորների մասնագետ էր։ Նրա ստեղծած լուսացույցը մարդու միջոցով էր կառավարվում։ Այն ուներ հատուկ սլաքներ, որոնց համապատասխան դիրքը ծառայում էր որպես ազդանշան երթևեկողների համար։

Իսկ առաջին ավտոմատացված լուսացույցների համակարգը 1910 թ-ին ստեղծվել և արտոնագրվել է Չիկագոյում Էրնսթ Սիրինի կողմից։ Այս անգամ սլաքների փոխարեն երթևեկությունը կարգավորվում էր «Stop» (կանգնել) և «Proceed» (անցնել) բառերի միջոցով։

Իսկ այսօրվա լուսացույցներին շատ թե քիչ նման էլեկտրական սարքը ստեղծվել է 1912 թ-ին Սոլթ-Լեյք-Սիթիում՝ Լեսթեր Վայրի կողմից։ Այս լուսացույցն ուներ կարմիր և կանաչ էլեկտրական լամպեր։

1920 թ-ից Դեթրոյթում և Նյու-Յորքում կիրառվում են եռագույն (կարմիր, դեղին, կանաչ) լուսացույցները, որոնց գյուտարարներն են՝ Վիլյամ Փոթսը և Ջոն Հարիսը։ 1922 թ-ին նման լուսացույցները հայտնվում են նաև Եվրոպայում (սկզբից՝ Փարիզում և Համբուրգում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 686