Լուսազդանշան (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսազդանշան Գուտենբերգ քաղաքում

Լուսազդանշան (ֆրանսերեն semaphore, հուն․ σήμα—կրող, φορος՝ տանող), ազդանշանային հարմարանք։

  1. Երկաթաղային լուսազդանշանը տեղադրվում է ինքնաբլոկավորում չունեցող երկաթուղիներում։ Ունի կայմի ձև, որի վրա տեղադրված են շարժական թևեր և դրանց դիրքը փոխող հաղորդակ։ Թևերի այս կամ այն դիրքը լոկոմոտիվի մեքենավարին նախագգուշանում է երթևեկության արգելման, թույլատրման և արագության փոփոխության մասին։ Վատ տեսանելիության պայմաններում (մթություն, մառախուղ, ձյուն, անձրև) Լուսազդանշանի ցուցմունքները լրացվում են ազդանշանային լույսերով։
  2. Ծովային (գետային) լուսազդանշան ափին տեղադրվող կայմ է, որի ազդանշանները թույլատրում են կամ արգելում նավերի երթևեկությունը։ Գիշերը կայմի վրայի նշանները փոխարինում են լույսերով։ Տես նաև Լուսազդանիշ, Երկաթուղային ազդանշանում, Ծովային ազդանշանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 280 CC-BY-SA-icon-80x15.png