Լունի (գետ)
| Լունի | |
|---|---|
| Տեսակ | գետ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ռաջասթան |
| Երկարություն | 495 կմ |
| Գետաբերան | Rann of Kutch? |
| Հոսող հոսքեր | Jawai River? |
| Ավազանի տարածք | 37 363 կմ² |
| 24°39′00″N 71°11′00″E / 24.65°N 71.183333333333°E | |
![]() | |
![]() | |
Լունի (անգլ.՝ Luni River, հինդի՝ लूनी नदी), մեծ չորացող գետ Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում, Ռաջաստան նահանգում։
Սկիզբ է առնում Առավալլի լեռնաշղթայի արևմտյան նախալեռներից՝ Աջմեր քաղաքի մոտ։ Վերին հոսանքում այն հայտնի է որպես Սագարմատի։ Այն հոսում է հիմնականում հարավ-արևմտյան ուղղությամբ նահանգի բլուրներով և հարթավայրերով, որից հետո դուրս է գալիս անապատի մի հատված, որտեղ կորչում է ավազների մեջ՝ նահանգի ծայր հյուսիս-արևմուտքում ձևավորելով աղի ճահիճներ Գուջարատ: Լունին ջրի մեծ մասը հավաքում է Արավալի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերից։ Իր ընթացքի մեծ մասում այն սեզոնային է: Հիմնական վտակներն են Ջավայը, Սուքրին, Ջոջարին, Բանդին ու Խարին։ Գետի երկարությունը մոտ 495 կմ է, ինչը այն դարձնում է միակ նշանակալից գետը այս ամբողջ հնդկական տարածաշրջանում։ Ավազանի մակերեսը կազմում է 37363 կմ²։ Լունիի ջուրն ակտիվորեն օգտագործվում է ոռոգման համար[1].
Գետի անվանումը առաջացել է Սանսկրիտ lavanavari բառից, որը նշանակում է «աղի գետ», այս անունը բացատրվում է Լունիի ջրի բարձր աղիությամբ, հատկապես ստորին հոսանքներում[1].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Britannica Online Encyclopedia». Արխիվացված օրիգինալից 2013-06-13-ին. Վերցված է 2013-01-03-ին.

